“Comedy Club’’-ի հայտնի հումորիստները Չեչնիայում մեկնարկել են “Բարության շաբաթ’’ բարեգործական նախագիծը: Ակումբի ռեզիդենտները միայն մեկ օր են անցկացրել այս հանրապետությունում, բայց բավական շատ բան են հասցրել իրականացնել:
Գարիկ Մարտիրոսյանը
Հենց օդանավակայանից արտիստները մեկնել են մանկական վերականգնողական կենտրոն: Տղաներն, իհարկե, նվերներ են մատուցել հիվանդ երեխաներին` խաղալիքներ եւ քաղցրավենիք, բայց վերջիններիս համար ամենից մեծ նվերը հայտնի հումորիստների հետ շփումն է եղել:
“Ուրախ ենք, որ որոշ չափով մեզ հաջողվեց զարդարել փոքրիկների կյանքը: Մեզ համար մեծ պատիվ է մեր լուման ներդնել այս լուսավոր գործում’’,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը, որի հետ Չեչնիա էին մեկնել նաեւ Տիմուր Բատրուդինովը, Վադիմ Գալիգինը, Դեմիս Կարիբիդիսը, “USB” խումբը, Դմիտրի Խրուստալյովը եւ Վիկտոր Վասիլեւը: Տղաներին ընկերակցել է նաեւ “Comedy Club’’-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
“Comedy Club’’-ի տղաները Չեչնիայում
Հումորիստները երեկոյան ելույթ են ունեցել “Բարության շաբաթ’’ նախագծի կազմակերպիչների եւ հյուրերի առջեւ, որոնց թվում է եղել նաեւ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը:
“Մեզ շատ լավ ընդունեցին: Այս քաղաքը, բառիս բուն իմաստով, ավերակներից է բարձրացել: Մենք հաճույքով զբոսնեցինք կենտրոնում եւ շփվեցինք մարդկանց հետ: Հուսամ՝ սա մեր վերջին այցը չէ’’,- ասել է Գարիկը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` lifenews.ru


×
6,354






