Սոնա Շահգելդյանն ու Արսեն Հայրապետյանը շուտով կներկայացնեն իրենց զուգերգի տեսահոլովակը: Երգիչները վերջերս են մտերմացել եւ որոշել համագործակցել ու դուետ կատարել:
Սոնա Շահգելդյանն ու Արսեն Հայրապետյանը շուտով կներկայացնեն իրենց զուգերգի տեսահոլովակը
“Արսենին որպես երգիչ վաղուց գիտեի: Նույն ակումբում աշխատելուց հետո ավելի մտերմացանք”,-BRAVO.am-ին ասել է Սոնան, Արսենն էլ ավելացրել, որ իր առաջարկով է այս դուետը ստեղծվել. “Տարբեր ժանրերում եմ երգում, այս մեկը մեղեդային ու լիրիկական գործ է լինելու: Դժվար է ասել մյուսներից ինչով կտարբերվենք, բայց երգը բարի, լուսավոր սիրո մասին է, տառապանք ու բաժանում չկա”:
“Հասկացել եմ” երգի երաժշտության եւ գործիքավորման հեղինակն Արսեն Բարսամյանն է, խոսքերինը` Արտակ Մարտիրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Ֆելիքս Բաբայանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը:
“Հագուստն ինքներս ենք ընտրել, ոճաբանների հետ չենք աշխատել”. Սոնա Շահգելդյան
Սոնայի փոխանցմամբ` երգը նվիրված է Ֆելիքս Բաբայանի եւ նրա կնոջ սիրո պատմությանը, երգիչներն այն կատարել են նրանց հարսանեկան արարողության ժամանակ. “Երգն այնքան լավն է, որ տեսահոլովակում արտառոց բաներ չեն լինի: Մի քանի կերպարով ենք լինելու, հագուստն ինքներս ենք ընտրել, ոճաբանների հետ չենք աշխատել”:
Նկարահանումները տեղի են ունեցել երեւանյան հանդիսությունների սրահներից մեկում` մեկ օրվա ընթացքում: Պրեմիերան նախատեսված է մինչեւ տարեվերջ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
13,005






