Հռիփսիմե Հակոբյանի կյանքում երեկ` դեկտեմբերի 4-ին, անակնկալների տեղատարափ է եղել, չնայած, որ երգչուհին ծննդյան 26-ամյակը նշելու այլ պլաններ է ունեցել. “Որոշել էինք այդ օրն անցկացնել երկուսով, բայց Մարտինի մտքում լրիվ այլ բան է եղել”:
Մարտին Մկրտչյանը սիրելիի` Հռիփսիմե Հակոբյանի հետ
BRAVO.am-ին հոբելյարը պատմել է, որ անակնկալ կերպով հայտնվել է մի վայրում, որտեղ հավաքված են եղել իրենց ամենամոտ ու սիրելի մարդիկ.“Պարզվում է` Մարտինը դեռ 1 ամիս առաջ է պատրաստվել տարեդարձիս: Իմ եւ իր ընկերները, ովքեր ներկա էին, տեղյակ էին այս մասին: Փաստորեն իմ մեջքի ետեւում են գործել :)”:
Հռիփսիմեի խոսքով` Մարտին Մկրտչյանն իրեն նվերներ է մատուցել կես ժամը մեկ եւ այդպես մինչեւ ուշ գիշեր :): Դրանց թվում են եղել բազմաթիվ ծաղիկներ, խաչեր եւ, բնականաբար, երգեր:
Հռիփսիմե Հակոբյանը
Ծննդյան տորթը սրահ են բերել Հռիփսիմեի սիրելի` “Բայց այսօր իմ ծնունդն է...” երգի ներքո` Միկի մկնիկի ու արջուկի ուղեկցությամբ: Իսկ սիրելիի “Վարդի թերթեր” երգին ի պատասխան` երգչուհին ներկաների մոտ սեր է խոստովանել “Խոստովանություն” երգով:
“Ստացել եմ շատ սպասված նվերներ: Ցանկանում եմ, որ բոլոր աղջիկներն արժանանան այն ուշադրությանն ու սիրուն, որով Մարտինն է շրջապատել ինձ: Նման երջանկությունից կյանքս մի քանի տարով հաստատ երկարեց”,-ասել է երգչուհին:
Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը
BRAVO.am-ի հարցին, թե պատրաստվում են արդյոք ամուսնանալ գալիք տարում, Հռիփսիմե Հակոբյանը պատասխանել է. “Կարծում եմ` այո: Հստակ ժամանակահատված չեմ ուզում նշել, որովհետեւ ստույգ դեռ ոչինչ չենք որոշել”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: