Կեսգիշերից Արտավազդ Ամիրյանը շնորհավորանքներ է ստանում. այսօր հաղորդավարի ծննդյան 27-րդ տարեդարձն է: BRAVO.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ այս առիթով ծաղկեփնջով շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել իր մայրիկին:):
Արտավազդ Ամիրյանը
“Մայրիկիս շնորհակալություն եմ հայտնել այն ամենի համար, ինչ տվել ու տալիս է մեզ”,-նշել է Արտավազդը` հավելելով, որ նվերներ է ստացել մայրիկից, քրոջից ու փեսայից. “Ամենամեծ նվերը բոլոր ընկերներիս չդադարող շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են”:
Օրվա ամենատպավորիչ շնորհավորանքը, ինչպես պատմել է հոբելյարը, ստացել է պետավտոտեսուչից. “Կանգնեցրեց, ստուգեց փաստաթղթերս եւ տեսնելով, որ ծննդյանս օրն է, շնորհավորեց:)”: Նա ասել է, որ “յուրաքանչյուր տարին իրեն ավելի է պարտավորեցնում ընտանիքի առջեւ կայացած մարդ, հմուտ մասնագետ ու հայրենիքի համար ավելի օգտակար դառնալու համար”:
Ամիրյանները` բնության գրկում :)
Հաղորդավարի խոսքով` ծննդյան տոնը սիրում է նշել հարազատների, ընտանիքի ու մոտիկ ընկերների հետ: Այսօրվա հավաքույթին էլ ներկա կլինեն Արտավազդի ընտանիքի եւ հորեղբոր ընտանիքի անդամներն ու մտերիմները:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտավազդ Ամիրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: