×


Ի՞նչ տեսքով է Մարիաննա Հովհաննիսյանը համալսարան եւ կինոթատրոն գնացել :)

Այսուհետ յուրաքանչուր շաբաթ BRAVO.am-ում նորաձեւ է լինելու: Հատուկ մեր “Fashion” բաժնի ընթերցողների եւ շոու-բիզնեսով հետաքրքրվողների համար կներկայացնենք հայտնի մարդանց hագուկապը կյանքի տարբեր իրավիճակներում:):

Մարիաննա Հովհաննիսյանը


Մարիաննա Հովհաննիսյանի հետ մեր առաջին “նորաձեւ” հանդիպումը եղավ Երեւանի պետական համալսարանում, որտեղ էլ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորում է երգչուհին: Մայր բուհում շատերի ուշադրության կենտրոնում է. թե՛ ուսանողների, եւ թե՛ դասախոսների, բայց ինչպես խոստովանում է` արդեն սովորել է: 

“Համալսարանում կրում եմ ավելի ազատ եւ հարմարավետ հագուստ, բայց դրա հետ մեկտեղ չեմ մոռանում նորաձեւ լինել: Այս անգամ ընտրեցի ազատ ոճի ջինս, վերնաշապիկ, կաշվե բաճկոն եւ կեդեր”,-ասել է նա, իսկ արդյունքը տեսեք լուսանկարներում:):

Մարիաննա Հովհաննիսյանը


Երգչուհու ոճը դասականի եւ սպորտայինի խառնուրդ է, նախընտրում է մուգ գույների հագուստ, որոնք ընդգծում է վառ երանգների աքսեսուարներով.“Երբեմն պատահում է, որ դասերից անմիջապես հետ գործեր եմ ունենում եւ ստիպված զգեստափոխվում եմ համալսարանում”,-մեզ հետ զրույցում անկեղծացել է Մարիաննան:

Հանրային մարդիկ հաճախ են ճաշակ թելադրում, Մարիաննան էլ բացառություն չէ.“Թող մեծամիտ չհնչի, բայց երբ մազերիս գույնը փոխեցի, շատերն իմ օրինակին հետեւեցին. մեկի դեպքում լավ ստացվեց, մյուսին այդքան էլ չսազեց… Նորմալ երեւույթ է”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Մեր հաջորդ կանգառը երեւանյան հագուստի խանութ-սրահներից մեկն էր, որտեղ երգչուհին, տեսնելով նորաձեւ իրեր եւ հագուստ, որոշեց փորձել` հաճախ էլ չկողմնորոշվելով որն ընտրել:): Նրա զգեստապահարանում չեք գտնի մուգ վարդագույն եւ “ճչացող” գույների հանդերձներ, չնայած` ամռանը նախընտրում է ավելի տաք երանգներ, բայց հիմնականում կրում է սեւ: 

Իր հագուստները Մարիաննան ձեռք է բերում արտերկրում, բայց հաճախ է Երեւանում գնումների գնում մայրիկի, երբեմն էլ ընկերուհիների հետ.“Ինչպես ցանկացած աղջիկ, ես էլ ինձ հագուսատամոլ եմ համարում, բայց չեմ կարծում, որ իմ դեպքում դա հիվանդագին է”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Պիտակամոլությունն էլ երգչուհուն չի սպառնում.“Սիրում եմ ամեն ինչի միջինը եւ գրագետ համադրություններ: Չեմ սիրում, երբ բրենդային հագուստի պիտակն երեւում է կամ միանգամից մի քանի ապրանքանիշ միախառնում են”:

Կինոման Մարիաննա Հովհաննիսյանի հետ այցելել ենք նաեւ “Կինո Մոսկվա”, որտեղ վերջին անգամ դիտել էլ կոմեդիա ժանրի ֆիլմ, չնայած` նախընտրում է հոգեբանական դրամաներ եւ միստիկա: Կինոթատրոնի միջանցքներում երգչուհին քայլում էր թեթեւ, եթերային, բաց կաթնագույն գզեստով, արդեն ավելի մուգ դիմահարդարմամբ եւ բարձր դրամադրությամբ:):

Մարիաննա Հովհաննիսյանը


Նա խոստավանում է, որ մեկ օրում հնարավոր է դիտի երեքից չորս ֆիլմ, միայն թե երեք նախապայմանի դեպքում` լռություն, հանգստություն եւ թեյ.“Հիմա նայում եմ “Վամպիրի օրագրերը” սերիալը. տխուր սպասում եմ, թե հաջորդ սերիան երբ կցուցադրեն: Եթե ֆիլմը դիպչում է սրտիս, պարտադիր արտասվում եմ”:

Հյու Ջեքմանը եւ Ռայան Գոսլինգը Մարիաննայի սիրելի դերասաններն են.“Դիտածս ֆիլմերց շատ տպավորվել եմ Ֆրիդա Կալոյի մասին պատմող “Ֆրիդա”-ից: Ինձ համար այս նկարչուհին սյուրռեալիզմի հրաշալի մարմնացում է, իսկ նրա կտավները պարզապես գլուխգործոց են”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Սիրելի ընթերցողներ, մենկաբանությունների հատվածում ցանկության դեպքում գրեք` երգչուհու որ հանդերձանքն ավելի հավանեցիք:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Նկարահանումն իրականացրել ենք ԵՊՀ-ում, “Boom Room” խանութ-սրահում եւ “Մոսկվա” կինոթատրոնում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW