×


Ինչի՞ հաշվին է կուտակել իր միլիարդները Ժիզել Բունդհենը

Աշխարհի ամենապահանջարկված մոդելներից Ժիզել Բունդհենն ապացուցել է, որ կարողանում է ոչ միայն ներքնազգեստով լուսանկարվել, այլ նաեւ բավական հաջողակ բիզնես-լեդի է եւ մեծ փողեր է աշխատում: 31-ամյա բրազիլուհին պաշտոնապես ճանաչվել է աշխարհի միլիարդատեր առաջին մոդելը:

Ժիզել Բունդհենը



Նշենք, որ Ժիզելը 7 տարի շարունակ գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը: Նա իր կարողությունը կուտակել է` գովազդներում լուսանկարվելով, սեփական բրենդի հագուստ, կոշիկներ եւ ներքնազգեստ արտադրելով, ինչպես նաեւ ֆինանսական շահութաբեր ներդրումների հաշվին: 

Ժիզել Բունդհենը


Բունդհենի տարեկան եկամուտը կազմում է 45 միլիոն դոլար: Միլիարդատիրուհին իր փողերը ներդնում է անշարժ գույքի մեջ. Բրազիլիայի հարավում հյուրանոց ունի, Միացյալ Նահանգներում` տուն, Կոստա-Ռիկայում` առանձնատուն, որտեղ էլ, օրինակ, սուպերմոդելը նշել է սեփական հարսանիքը ամուսնու` ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հետ: 

Ժիզել Բունդհենը


Աշխատելով իր առաջին միլիարդը` մանեքենուհին նաեւ հասցրել է որդի ունենալ. նախորդ տարվա դեկտեմբերին Բենջամինը երեք տարեկան է դարձել: Պապարացիների ֆիքսած նկարներից դատելով` Ժիզելը օրինակելի մայրիկ է:):

Ժիզել Բունդհենը


Ինչպես հավաստիացնում են փորձագետները` Բունդհենին եկամուտների մակարդակով մոտենում է 26-ամյա մոդել Բար Ռաֆայելին, որն ունի միլիարդեր երկրորդ մոդելը դառնալու բոլոր շանսերը: 

Ջիզել Բունդհենն ամուսնու` Թոմ Բրեդիի հետ


Ի դեպ, հետաքրքիր է, որ ե՛ւ Ժիզելը, ե՛ւ Բարը հոլիվուդյան աստղ Լեոնարդո ԴիԿապրիոյի նախկին հարսնացուներն են:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` KP



Կարդալ ավելին

Quality Sign BW