“The Beautified Project”-ը, Սուսաննա Պետրոսյանը, Նարինե Դովլաթյանը, Մաշա Մնջոյանը, Արթուր Ալեքը, Սոնա Ռուբենյանը, E.V.A.-ն, Սրբուհի Հովհաննիսյանը եւ Կարինա Խաչատրյանը հունիսի 28-ին Երեւանի տիկնիկային թատրոնում հանդես են գալու բարեգործական համերգով:
"The Beautified Project" ռոք-խումբը
“The Beautified Project” ռոք-խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանի փոխանցմամբ` համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցին:
“Երկրաշարժից հետո կառուցված դպրոցն այսօր գտնվում է շատ վատ վիճակում ու շտապ վերանորոգման կարիք ունի: Փաստորեն, մենք լավ չենք պահպանել Անգլիայի նվերը: Այս հանգամանքն ինձ շատ հուզեց ու որոշեցի մեր աջակցությունն առաջարկել բրիտանական դեսպանությանը, որն այսօր փորձում է վերանորոգել այն”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Անդրեն:
Սրբուհի Հովհաննիսյանը
Նրա փոխանցմամբ` վճարելով ընդամենը 2500 դրամ` հանդիսատեսը կվայելի տարբեր երգիչ-երգչուհիների կատարումներ եւ միեւնույն ժամանակ իր ներդրումը կունենա Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման համակարգի վերականգնման հարցում:
Նարինե Դովլաթյանը
Ռոք-խմբի վոկալիստը նշել է, որ համերգի ընթացքում նախատեսվում է մեկ անակնկալ ելույթ, ինչպես նաեւ աճուրդ.“Պատրաստվում ենք վաճառքի հանել մեր խմբի հետ կապված այնպիսի իրեր, որոնք չկան վաճառքում: Գումարը նույնպես փոխանցելու ենք Գյումրու դպրոցին”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի, Լիլիթ Մուրադյանի, Բիայնա Մահարիի. BRAVO.am-ի եւ Էվա Ոսկանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: