×


Ինչո՞վ է զբաղված Էմմա Բալբաբյանը Միացյալ Նահանգներում

Հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը, որը հեռուստադիտողին հայտնի է “ATV”-ի “7 երգ” եւ “Բուդուար” հաղորդումներից, առաջիկայում կրկին կողջունի եթերից, բայց այս անգամ ամերիկաբնակ հայերին:): Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս ամսվանից վարելու է “Fashion with Emma” ծրագիրը:

Էմմա Բալբաբյանը


“Հեղինակային հաղորդումս հեռարձակվելու է “ARTN Շանթ” հեռուստաընկերությամբ: Այն նորաձեւության մասին է”,-նշել է Էմման` հավելելով, որ չի սիրում կարդալ ուրիշի գրած սցենարները.“Ներկայացրել ու ներկայացնում եմ իմ հեղինակային նախագծերը: Նոր ծրագրի նկարահանումներն էլ արդեն սկսվել են”:

Էմմա Բալբաբյանը


Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հաղորդավարուհին պատմել է, որ Թագուհի Վարդանյանի հետ էլ հանդես է գալու այլ հեռուստածրագրերում` իր խոսքը հնչեցնելով արդեն ուղիղ եթերում:

Էմմա Բալբաբյանը


Էմմա Բալբաբյանը մեզ հետ զրույցում նաեւ նշել է, թե նորաձեւության մասին տարբեր նյութեր հավաքելն ու ներկայացնելը հսկայական, բայց միեւնույն ժամանակ հաճելի աշխատանք է իր համար.“Տրենդներ, ցուցադրություններ… Կխոսեմ ճիշտ հարդարվելու եւ գրագետ հագնվելու արվեստի մասին: Կարծում եմ` բավական պաշար ունեմ ճիշտ խորհուրդներ տալու համար: Նորաձեւությունն ինձ համար վաղուց հոբբի չէ, այն ապրելակերպ է դարձել”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմմա Բալբաբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW