Գալուշկա կամ Կիպերման ազգանվամբ Վերայի դուք, հավանաբար, չեք ճանաչում, բայց Բրեժնեւա ազգանունը մանավանդ արական սեռի ներկայացուցիչներին անտարբեր չի թողնի:): Իրականում խոսքը նույն մարդու մասին է. երգչուհի, մայր, կին:
30-ամյա ուկրաինուհին, որը ռուսաստանյան շոու-բիզնեսի ամենացանկալի արտիստներից է, իր անհատական կարիերան սկսել է 2007 թվականին, երբ հեռացել է “Վիա Գրա” հայտնի խմբից:
Վերա Բրեժնեւան եւ Լեռա Կուդրյավցեւան
Նշենք, որ Բրեժնեւան Վերայի բեմական անունն է, որը երգչուհու համար հորինել է “Վիա Գրա” խմբի նախկին պրոդյուսեր Դմիտրի Կոստյուկը՝ իբրեւ թե հիմք ընդունելով, որ Վերան եւ Խորհրդային Միության ղեկավարներից Լեոնիդ Բրեժնեւը Դնեպրոդերժինսկ քաղաքից են:
Երգչուհին իրեն փորձել է հեռուստահաղորդավարուհու կարգավիճակում, ժամանակ առ ժամանակ նոր տեսահոլովակներ է թողարկում, եւ եթե անգամ որոշի այլեւս չերգել, ընտրության այլ բազմաթիվ հնարավորություններ կունենա. դերասանուհի, հաղորդավարուհի, ուղղակի մայր եւ բիզնեսմեն ամուսնու սիրելի կին:):
Հիշեցնենք, Վերան 2006 թվականից ուկրաինացի բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի կինն է, ունի երկու աղջիկ՝ 11-ամյա Սոնյան՝ նախորդ ամուսնությունից, եւ 2 տարեկան Սառան:
Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարներ երգչուհու անձնական արխիվից եւ սիրված տեսահոլովակներից մեկը:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ vev.ru-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: