×


Ինչո՞ւ Mezzo-ն որոշեց խզել կապերը BRAVO.am-ի հետ

Շաբաթ երեկոյան Երեւանում հանդես եկավ շվեյցարական “Aliose” խումբը: Նախ, խմբին ուղեկցող անձինք Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի անունից փորձեցին խոչընդոտել BRAVO.am-ի լուսանկարչի աշխատանքին, չնայած դեսպանության ստորեւ ներկայացված մամուլի հաղորդագրությունում հստակ նշված է, որ դա հրապարակային միջոցառում է, որը կարող է եւ նույնիսկ ցանկալի է, որ լուսաբանվի:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունը


Ի վերջո, մեր լրագրողին ակումբի ղեկավարության հետ միասին հաջողվեց հարթել խնդիրը, չնայած մինչեւ հիմա էլ պարզ չէ, թե ի՞նչ իմաստ ուներ հրավիրել ԶԼՄ-ներին համերգի, եթե նրանք լուսաբանման իրավունք չէին ունենալու:

Երկրորդ խնդիրը տեղի էր ունեցել բեմում, երբ փոքրիկ տեխնիկական խոտան էր առաջացել, եւ BRAVO-ի լրագրողը հպանցիկ այդ մասին նշել էր՝ շեշտելով, որ խոտանը դահլիճի ընդհանուր լավ տրամադրության վրա չէր ազդել:

Երրորդ խնդիրն ի հայտ եկավ մեկ օր անց, երբ “Մեցցո” ակումբի ներկայացուցիչը խնդրեց պարզաբանել նյութում, որ տեխնիկական խոտանն ոչ թե իրենց, այլ շվեյցարացի հնչյունային ռեժիսորի պատճառով էր տեղի ունեցել: Ճիշտն ասած, չէինք ցանկանում շեշտել ընթերցողի ուշադրությունը հենց խոտանի վրա, բայց քանի որ կարող էր խոսք գնալ ակումբի գործարար համբավի մասին, առաջ գնացինք նրանց խնդրանքին եւ համապատասխան ուղղում արեցինք: Այստեղ պատմությունը պետք է որ ավարտվեր: Բայց “Mezzo Production”-ի տնօրեն Արուս Արամյանը շարունակում էր պնդել, որ խոտանի մասին հատվածը ընդհանրապես հանվի տեքստից:

Շվեյցարական “Aliose” խմբի համերգը "Mezzo"-ում


Մեր բոլոր փորձերը բացատրելու, որ նյութում որեւէ բան փոխելն անազնիվ կլինի ընթերցողի նկատմամբ, ապարդյուն անցան: Ի վերջո, մեզ տեղեկացրին, որ այսուհետ BRAVO.am-ի լրագրողներին արգելվում է մուտք գործել Mezzo:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ BRAVO.am-ի նյութերի բովանդակությունը եւ ձեւավորումը բացառապես Մեդիամաքս-ի իրավասությունն է, եւ որեւէ միջամտություն մեր խմբագրական քաղաքականությանը հանդուրժելի չէ:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ մեր լրագրողներին այլեւս չեն ցանկանում տեսնել Mezzo-ում, ապա Հայաստանի թիվ 1 ժամանցային կայքի հետ հարաբերությունների խզումը չի բխում հենց ակումբի շահերից: Բայց դա արդեն իրենց գործն է:
  
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW