Անատի Սաքանյանը, որը հեռուստադիտողին ներկայանում էր “Ֆուլ Հաուս”-ի Ռուզաննայի կերպարում, այլեւս չի նկարահանվում “Արմենիա TV”-ի այս սիթքոմում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նախագիծը լքել է առանց որեւէ տարաձայնության:
Անատի Սաքանյանը
“Դադարեցի նկարահանվել, քանի որ դեկտեմբերին այլ շատ լավ առաջարկ ստացա եւ մեկ ամսից ավելի գտնվում էի արտերկրում”,-ասել է Անատին եւ տեղեկացրել, որ խաղացել է գեղարվեստական ֆիլմում:
Անատի Սաքանյանը
Նա հայտնել է, որ նկարահանումներն իրականացվել են Հայաստանում եւ Իրանում: Անատի Սաքանյանի խոսքով`ֆիլմում իր խաղընկերուհին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի


×
23,951





