Էպատաժի թագուհի Լեդի Գագան թողարկել է իր հինգերորդ եւ եզրափակիչ նորաձեւ ֆիլմը իր ամենահիթային երգերից մեկի` «You and I»-ի հիման վրա: 26-ամյա աստղը սկսել է թողարկել ֆիլմի մյուս հատվածները անցյալ տարվա սեպտեմբերից: Ֆիլմի հատվածներում գլխավոր դերը ստանձնում է տեսահոլովակում հինգ գլխավոր կերպարներից յուրաքանչյուրը:
Լեդի Գագան
Այս անգամ Լեդի Գագան մարմնավորել է «անմեղ» հարսնացուի կերպարը: Սկզբում Գագան կրում է կաշվե իրեր, անկեղծ ներքնազգեստ եւ երկարաճիթ կոշիկներ: Վերածվելով հարսնացուի, այնուամենայնիվ, Գագան մնում է իր ոճին հավատարիմ ու պատռում է զգեստը` ցույց տալու ներքնազգեստն ու զուգագուլպաները:
Ֆիլմի այս հատվածում Գագան համագործակցել է լուսանկարիչներ Ինեզ վան Լամսվիրդի եւ Վինուդհ Մաթադինի հետ: Ֆիլմի առաջին մասում Գագան մաքսիմալ բնական կերպար էր ստանձնել: Երկրորդ հատվածում նա մետաղային լարերից «զգեստ» էր կրում: Երրորդ հատվածում ՝ կիսամերկ ջրահարս էր:
Լեդի Գագան
Ի դեպ, Գագան այժմ պայքարում է «Peta» կազմակերպության հետ: Վերջիններս դեմ են հագուստում բնական մորթու օգտագործելուն: Վերջերս Լեդի Գագային լուսանկարել էին Բուլղարիայում` մորթի կրելիս: Ձեռքերում Գագան փոքրիկ շնիկ էր բռնել: Ավելի ուշ երգչուհին գրառում էր կատարել Թվիթերի իր էջում. «Ասեմ բոլոր նրանց, ով չի հասկանում, մորթիս իրակա՞ն էր, թե՞ ոչ. այն իրական է: Սիրում եմ ձեզ` Գագա»:
Լեդի Գագան
Երկրպագուներից շատերը հիասթափվել էին երգչուհու նման պահվածքից: Այս առիթով Գագան ասել էր. « Ուզում եմ իմանաք` ինձ շատ է հետաքրքրում ձեր կարծիքն ու զգացմունքները, եւ կյանքի մասին ձեր փիլիսոփայական տեսակետը միշտ կպաշտպանեմ, բայց ես դեմ եմ երեխայական կազմակերպություններին»:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: