Օգոստոսի 31-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում իր հիթերը կհնչեցնի Ռազմիկ Ամյանը: Երգչի մենահամերգը տեղի կունենա ԱՄՆ-ում Հայկական երիտասարդաց միության 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Ռազմիկ Ամյանը
BRAVO.am-ի հետ զրույցում Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ Հայաստանից կմեկնեն այսօր.“Ի դեպ, գնալու ենք նվագախմբի բոլոր երաժիշտների հետ”:
Արմին Մովսիսյանը տեղեկացրել է նաեւ, որ օվկիանոսից այն կողմ կանցկացնեն 4 օր, իսկ վերադառնալուն պես կկիսվեն ինչպես տպավորություններով, այնպես էլ` լուսանկարներով:):
Ռազմիկ Ամյանը որդիների հետ
BRAVO.am-ը բարի ճանապարհ ու բարի վերադարձ է մաղթում մեր հայրենակիցներին:
Ռազմիկ Ամյանի` վերջերս թողարկված տեսահոլովակը դիտեք այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները` Ռազմիկ Ամյանի “ֆեյսբուքյան” էջից


×
8,709






