Էմիլ Մարկը, որի մոդելային գործունեության մասին BRAVO.am-ը պատմել է, մարտ ամսից աշխատանքային այցով կրկին Հայաստանի սահմաններից դուրս է:): Մոդելի ճամփորդությունները դեպի եվրոպական երկրներ սկսվել են դեռ նախորդ տարվանից:
Էմիլի հավաստմամբ` ֆինանսապես անկախ է, կարողանում է գումար աշխատել ու ճանապարհորդել
“Աշխատանքի բերումով ու նաեւ զբոսաշրջիկի կարգավիճակով եղա Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Մարսելում, Կաննում, Նիցցայում, Սան Տրոպեում, մեկնեցի Մոնակո, ինչպես նաեւ ինձ համար շատ սիրելի Կորսիկա”,- նշել է Էմիլ Մարկը:
Մոդեի փոխանցմամբ` այժմ աշխատում է “Enjoy” մոդելային կենտրոնի, “Aramio Pazzo” քասթինգ-ֆոտոստուդիայի հետ. “Հայ լուսանկարիչ Aramio Pazzo-ի հետ եմ աշխատում: Նկարահանել ենք թվով 5 ֆոտոշարք, լուսանկարների մի մասը դեռ մշակման փուլում են”:
Էմիլ Մարկը Հռոմում
Այս օրերին Էմիլը Իտալիայում է. “Հռոմից հետո պլանավորում եմ գնալ Վենետիկ, Միլան եւ վերջում Բարսելոն: Երբ ճամփորդում ես, զավեշտալի դեպքերը քեզնից անպակաս են լինում: Երկու օր առաջ խնջույքից վերադառնալով` գիշերվա երեքին հայտնաբերեցի, որ հյուրանոցի սենյակի բանալին կորցրել եմ: Փորձեցի գտնել ադմինիստրատորին, չհաջողվեց: Բայց ես ինձ չկորցրի. ողջ գիշեր թափառել եմ Հռոմի փողոցներով:)”:
Մոդել Էմիլ Մարկը
Լեզվաբան-մոդելը նշել է, որ ֆրանսիական մշակույթի հետ կապված ամեն ինչ “ուղղակի պաշտում է”, փոքրուց ոգեշնչված է եղել ֆրանսերենով, իսկ համալսարանական տարիներին` ֆրանսիացի գրողներով, նկարիչներով, արտիստներով. “Նույնիսկ անունս է ֆրանսիական:): Բայց Հռոմը տեսնելուց հետո այն ավելի հոգեհարազատ դարձավ ինձ. որոշել եմ անպայման սովորել իտալերեն եւ ավելի խոր ուսումնասիրել հռոմեական պատմությունը”:
Այս օրերին Էմիլ Մարկն Իտալիայում է
Իր հավաստմամբ` ֆինանսապես անկախ է, կարողանում է գումար աշխատել ու ճանապարհորդել. “15 տարեկանից աշխատել եմ եւ եղել ինքնուրույն: Սիրում եմ իմ ֆինանսական անկախությունը, որը հնարավորություն է տալիս լինել ավելի ազատ ու կայացած”:
Էմիլ Մարկը Երեւան կվերադառնա մեկ ամսից. “Կարեւոր մի քանի գործ ունեմ վերջացնելու. պետք է հրապարակվեն Ֆրանսիայում արված նկարահանումների ֆոտոշարքերը, նաեւ պետք է կայանա գրքիս շնորհանդեսը: Եվրոպա վերադարձ նախատեսվում է այս օգոստոսին ու արդեն երկար ժամանակով”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմիլ Մարկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: