Իռեն Ուլիխանովա-Վահագն Գրիգորյան ամուսնական զույգի համար փետրվարի 14-ը` Սուրբ Վալենտինի տոնը, նշանավորվում է այն հանգամանքով, որ 2008 թվականին հենց այդ օրն են նշանադրվել: Այս տարի տոնական օրը զույգն անցկացրել է աշխատանքային մթնոլորտում: Պարուհին BRAVO.am-ին պատմել է, որ նրանք ներկա են եղել հարսանեկան խնջույքի. Վահագնը վարել է, ինքն էլ` պարել.“Մինչեւ նշանադրությունը տոնական հետաքրքիր օրեր անցկացրել ենք: Մանրամասները չեմ հիշում ու հիշողություններով չեմ ապրում, այլ` ներկայով ու վաղվա օրով”:
Վահագն Գրիգորյանը եւ Իռեն Ուլիխանովան
Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնի պարուսույց-փորձավարը խոստովանել է, որ իրենց հարաբերություններում ի սկզբանե ռոմանտիկա չի եղել, քանի որ Վահագնը բնույթով ռոմանտիկ չէ.“Դժվարանում եմ հիշել, թե հուզիչ ինչ նվեր է արել. այդ հարցում անհետաքրքիր մարդ է, պատկերացրեք` ես էլ: Բայց ամուսնությունը կարող է շատ ամուր լինել, եթե կենցաղը չներխուժի ու չխանգարի հարաբերություններին: Մեր դեպքում չկան ինքնատիպ նվերներ ու խոստովանություններ, բայց մեր ամուսնական կյանքն այնքանով է հետաքրքիր, որ ունենք ընդհանուր ընկերներ, ճամփորդում ենք տարբեր երկրներով, լինում ժամանցի վայրերում ու պահում սիրային շունչը: Քանի որ երկուսս էլ արվեստի բնագավառի մարդիկ ենք, մեր բախտը բերել է”:
Իռեն Ուլիխանովան եւ Վահագն Գրիգորյանը
Վահագնի եւ Իռենի տղան` Աշոտը, շուտով կդառնա 6 տարեկան: Պարուհին հայտնել է, որ մտերիմներն ու ծանոթները հաճախ են հարցնում, թե երբ է երկրորդ երեխան ծնվելու.“Եթե նորից երեխա ունենանք, դա կլինի այն մարդկանց պատճառով կամ շնորհիվ, որոնք այդքան հետաքրքրվում են: Նրանք մեզնից շատ են ցանկանում, որ մեր ընտանիքը համալրվի եւս մեկ փոքրիկով: Ցանկացած երեխա օգնում է, որ ընտանիքն ամրապնդվի, եթե, իհարկե, ընտանիքում առողջ մթնոլորտ է, այլապես “վիրուսային” մթնոլորտը երեխան էլ չի կարող փոխել”:
BRAVO.am
Լուսանկարները` Իռեն Ուլիխանովայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: