«Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչից հետո եզրափակիչ փուլ անցած երկրների ներկայացուցիչները մասնակցել են մամուլի ասուլիսի: Եվ ահա, շվեդական պարբերականներից մեկի լրագրողը մեր պատվիրակին հարց է հղել Արցախի դրոշը ծածանելու կապակցությամբ: 
Իվետա Մուկուչյանը
Իվետա Մուկուչյանը խոստովանել է, որ սպասում էր այս հարցին.«Չմոռանանք, ես ներկայացնում եմ իմ երկիրը, իմ սիրտը, իմ զգացմունքները, հույզերը: Միլիոնավոր մարդիկ ինձ են դիտում, իմ մտքերը հայրենիքիս հետ են, եւ միակը, ինչի մասին ուզում եմ բարձրաձայնել, այն, ինչ ուզում եմ` խաղաղությունն է Հայաստանի սահմաններին: Ահա թե ինչու եմ ներկայացնում այս երգը եւ ինչու եմ բարձրացրել Արցախի դրոշը»: 
Իվետա Մուկուչյանը եւ Գոհար Գասպարյանը
BRAVO.am


×
9,015






