Փետրվարի 11-ը սպասված օր էր Արամ MP3-ի եւ Իվետա Մուկուչյանի համար։ BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ երգիչները նոր զուգերգ են պատրաստվում ներկայացնել։ Եվ ահա, ժամեր առաջ «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Դաշտերով» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Շնորհանդես-համերգին ներկա էին բազմաթիվ երկրպագուներ՝ մեծահասակներ ու երեխաներ, ինչպես նաեւ երգիչների մտերիմները։
Արամ MP3-ն եւ Իվետա Մուկուչյանը
Նրանք համերգին կրում էին տեսահոլովակի համար ստեղծված հագուստը, որը մոդելավորել է Դիանա Շատվերյանը։ Առաջին հատվածում մի քանի երգ կատարեց Արամը, այնուհետեւ՝ Իվետան, այնուհետեւ միասին ներկայացրին անձնակազմին, որի հետ աշխատել են, եւ հավաքվածների հետ դիտեցին հոլովակը։ Համերգը վարող Արսեն Գրիգորյանը երգիչներին դարձյալ բեմ հրավիրեց՝ միասին կատարելու նոր զուգերգը.«Շնորհակալություն այս ծափահարությունների, ջերմ բղավոցների, լավ տրամադրության համար։ Մեզ իրականում այս դրական արձագանքն է պետք»,- ասացին նրանք։
Իվետա Մուկուչյանը
«Դաշտերով» կատակ-երգը «խոպանում» գտնվող տղայի եւ նրան սպասող աղջկա մասին է, որը դաշտերով, լեռներով, ձորերով հասնում է իր յարի մոտ։ Երաժշտության հեղինակը դիջեյ Սերժոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը:
«Մենք ուզում ենք վառ գույներով ու ակտիվ ռիթմերով կոտրել ձմեռվա ցուրտը։ Գյուղական ատրիբուտները ներկայացրել ենք ավելի ոճային ու ժամանակակից` աչքին հաճելի տեսարաններով», - նշեց Արամ MP3-ը։
Արամ MP3-ն` որդու` Առնոյի հետ
Համերգային ծրագրի ավարտից հետո երկրպագուներով շրջապատված Իվետան ու Արամը երկար լուսանկարվում էին ու ընդունում նրանց շնորհավորանքները։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: