×


Իրինա Շեյքը կնկարահանվի հայ ռեժիսորի ֆիլմում

Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուն՝ 26-ամյա մոդել Իրինա Շեյքը շարունակում է նկարահանվել ներքնազգեստ գովազդող ֆոտոշարքերում, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  “Ռուսական թոփ-մոդել” հեռուստաշոուի շրջանակում էլ սեպտեմբերից կփոխարինի Քսենիա Սոբչակին՝ հանդես գալով որպես հաղորդավարուհի:

Իրինա Շեյքը


Լուրերի համաձայն՝  գեղեցկուհին առաջիկայում կխաղա նաեւ ֆիլմում, որը պատրաստվում է նկարահանել Սարիկ Անդրեասյանը: Նշենք, որ հայազգի այս ռեժիսորը ներկայում զբաղված է մեկ այլ ֆիլմի՝  “Մայրեր”/ “Мамы”/-ի երկրորդ մասի` “Շնորհավոր Նոր տարի, մայրեր”/“С новым годом, мамы”/-ի նկարահանման աշխատանքներով, որտեղ հանդես է գալիս նաեւ ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը: 

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը


“Matt-on-Demand”/ “Մտածիր իմ մասին” / կոչվող ֆիլմում Իրինայի զուգընկերը կդառնա Հարվի Քեյթելը: Ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում 2013-ի գարնանը:

BRAVO.am
Աղբյուրը՝ kp.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին