×


Իրինա Շեյքի եւ Կաննի փառատոնի մյուս մասնակիցների հայկական ընտրությունը :)

Կինոաշխարհի ամենասպասված եւ հեղինակավոր միջոցառումներից Կաննի փառատոնն իր գեղեցիկ ընթացքի մեջ է: Լազուրե ափին են հավաքվել անվանի ռեժիսորներ, դերասաններ եւ շոու-բիզնեսի հայտնի այլ ներկայացուցիչներ, որոնք առիթը բաց չեն թողնում ֆիլմերի պրեմիերաներին եւ դրանց հաջորդող երեկույթներին փայլել իրենց տեսքով, իսկ այդ հարցում նրանց օգնում են նաեւ Ավագյանները:):

Իրինա Շեյքը


Նրբաճաշակ, շքեղ կամ էքստրավագանտ հագուստ, գեղեցիկ սանրվածք, ինքնատիպ զարդեր. ահա եւ կարմիր գորգին բոլորի ուշադրության կենտրոնում լինելու նախապայմանը: “Որոնում” ֆիլմի ցուցադրությանը մոդել Իրինա Շեյքը ներկայացել էր “Versace” բրենդի վառ դեղին զգեստով, իսկ սուտակով եւ ադամանդներով զարդարված մատանին ընտրել էր “Avakian”-ի “Caché” վերջին հավաքածուից:

Անդրեա Բոչելլին եւ Ջոն Տրավոլտան` իրենց կանանց հետ


Ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի ընկերուհին հայկական ապրանքանիշի զարդերն էր նախընտրել նաեւ Ռոբերտո Կավալիի կազմակերպած հավաքույթին մասնակցելիս` այս անգամ կրելով մեկ այլ մատանի եւ գեղեցիկ թեւնոց:

Դերասանուհի Ֆրեդերիկ Բելը


Նշենք, որ Կաննի կինոփառատոնին մասնակցող այլ հայտնիներ եւս կրել են “Avakian” բրենդի զարդեր, այդ թվում` Ջոն Տրավոլտայի կինը` դերասանուհի Քելլի Փրեստոնը, Անդրեա Բոչելլին եւ կինը` Վերոնիկա Բերտին, դերասանուհի Միշել Ռոդրիգեսը, հաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան եւ ուրիշներ:

Վիկտորյա Բոնյան


Բրենդի հիմնադիր Էդմոնդ Ավագյանի հետ BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել նախորդ ամռանը, երբ նա այցելել էր Երեւան: Հրապարակումը կարող եք կարդալ այստեղ:

Պատրաստեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW