Լայանան Նոր տարին դիմավորել է Երեւանում, սակայն կեսգիշերից ժամեր անց մեկնել է Օդեսա, որտեղ իրեն էին սպասում ամուսինը, դուստրն ու սկեսուրը: Թե ինչու է ավելի ուշ միացել ընտանիքին, ինչպես է անցկացրել տոնական օրերը եւ Հայաստան վերադառնալիս ինչու է նախատեսվածից շատ երկար օդում մնացել, երգչուհին պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել տոնական նոր ֆոտոշարքը:
Լայանայի ընտանիքը
Ուրախ ժամանց - 15 աստիճան ցրտին :)
Ամանորի գիշերն աշխատել եմ, այդ պատճառով էլ հունվարի մեկին միացա ընտանիքիս: Արձակուրդն Օդեսայում ենք անցկացրել, որտեղ բազմաթիվ օտարերկրացիներ էին եկել երգ ու պարով նշելու ձմեռային տոները: Թեեւ դրսում -15 աստիճան ցուրտ էր, բայց մարդիկ ուրախ էին ու երգում էին փողոցներում: Այս տարի ուզում էինք նոր բան տեսնել, քանի որ արդեն ծանոթ էինք այնտեղի տոնական տրամադրությանը: Հասցրինք ճաշակել տարբեր խոհանոցների ուտեստներ, ծովային մթերքներ:
Լայանան՝ դստեր հետ
«Մեր աղջիկն իրեն հերոսի նման պահեց»
Դստերս՝ Էլինայի առաջին թռիչքն էր: Տասն օրվա մեջ 5 անգամ օդանավ նստեց, որից երեքը՝ մեկ օրում: Վերադարձի ժամանակ վատ եղանակի պատճառով սկզբում մեր թռիչքը հետաձգվեց, իսկ երեք օր հետո Օդեսա-Ստամբուլ-Կիեւ երթուղիով նոր հասանք Երեւան: Իսկական արկածներ էին, էքստրեմալ պայմաններ, այն էլ 2 տարեկան երեխայի հետ: Եղանակը թռիչքային չէր, ոչ մի օդանավակայան չէր ընդունում ինքնաթիռների, մրրիկ էր, փոթորիկ եւ ձյուն. երբեք չենք մոռանա այս Նոր տարին եւ ալեկոծ ծովի վրայով թռչելը: Մեր աղջիկն իրեն հերոսի նման պահեց. ինքնաթիռ նստելիս քնում էր, տեղ հասնելիս՝ արթնանում:
Լայանայի դուստրը՝ Էլինան
«Շատ սպասելիքներ ունեմ»
2017-ից շատ սպասելիքներ ունեմ՝ նոր համագործակցություններ, երգեր եւ տեսահոլովակ: Որոշ աշխատանքներ արդեն ընթացքի մեջ են, շատ շուտով կհանձնեմ հանդիսատեսի դատին: Ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, թող այս տարին միմիայն խաղաղություն եւ առողջություն բերի, մնացածը կարելի է ստեղծել եւ ձեռք բերել:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լայանան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: