Լայանան դարձել է 31 տարեկան: Երգչուհին տարեդարձը նշել է մեկ օր ուշացումով, իսկ պատճառը պատմել է BRAVO.am-ին.«Բալիկս հիվանդ էր, ու մտածում էի՝ ոչինչ էլ չեմ անի: Հետո մտափոխվեցինք, բայց քանի որ ծննդյանս օրն աշխատանքի էի, որոշեցինք կիրակի տոնել: Այս անգամ առանց երաժշտության ծնունդ ստացվեց: Տանը նշեցինք՝ հարազատ միջավայրում, ու վստահ եմ՝ բոլորն էլ ավելի մեծ հաճույք ստացան, քան եթե ռեստորանում կամ ակումբում լինեինք»:
Լայանայի ծննդյան տարեդարձին
Առաջին շնորհավորանքն արդեն 8 տարի նա ստանում է ամուսնուց.«Ռոլանդն ինձ գեղեցիկ խոսքեր ասաց եւ զարդ նվիրեց, որը միշտ կկրեմ, ինչպես ամուսնական մատանիս»:
Հետադարձ հայացք գցելով ապրած տարիներին՝ երգչուհին նշել է.«Մեծանալով՝ այլ կերպ ես սկսում նայել կյանքին, որոշ արժեքներ են փոխվում, եւ իսկապես գալիս է ժամանակ, երբ հասկանում ես՝ ինչի համար ես ապրում»:
Լայանան՝ ամուսնու հետ
Տորթի մոմերը փչելիս Լայանան երազանք չի մտապահել.«Ռոլանդը եւ մեր հրաշք բալիկը կողքիս էին, դրանից ավելի կարեւոր բան չկա ինձ համար: Էլի երեխաներ կունենամ, իսկ ինձ համար երազանքներ իրականացնողն ամուսինս է: Շատ շնորհակալ եմ, որ նա կա իմ կյանքում, սիրում է ու ընդունում նաեւ ընտրածս երգարվեստի ուղին: Ինձ լիարժեք երջանիկ եմ զգում: Այնպես է ստացվում, որ միշտ գովում եմ ամուսնուս, բայց իսկապես արժանի է: Աստծուն շնորհակալ եմ, որ հենց նա է իմ կողքին»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: