×


Լանա Խաչատրյանն այսօր ամուսնացել է Սուրբ Գայանե եկեղեցում:)

Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում այսօր ժամեր առաջ տեղի է ունեցել Լանա Խաչատրյանի պսակադրությունը: Երգչուհին հավերժ սիրելու խոստում է տվել Տիգրան Մարտիրոսյանին:):

Տիգրան Մարտիրոսյանն ու Լանա Խաչատրյանը


Նշենք, որ զույգի կնքահայրն ու կնքամայրը Լեւոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն են, որոնց քավորությամբ նախորդ տարի կրկին այս օրն ու նույն եկեղեցում ամուսնացան Լուսինան եւ Գառնիկ Առաքելյանը:): 

Լանա Խաչատրյանն ու Տիգրան Մարտիրոսյանը նշանադրվել են այս տարվա փետրվարի 13-ին: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել էր, որ ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ է, իրենից էլ մեծ է երեք տարով: Նրանք ծանոթացել են 2011 թվականի փետրվարի 4-ին եւ երկու տարի ընկերություն անելուց հետո որոշել օրինականացնել հարաբերությունները:

Անահիտ Շահբազյանը եւ նորահարսիկ Լանա Խաչատրյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Լանա Խաչատրյանին եւ Տիգրան Մարտիրոսյանին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

BRAVO.am
Լուսանկարները` Լանա Խաչատրյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW