Նյու Յորքի փողոցներում կրծկալով, կարճ կիսաշրջազգեստով եւ բարձրակրունկներով շրջելուց հետո Լեդի Գագան որոշել է ամբողջովին ազատվել հագուստից, իսկ արդյունքը հնարավոր կլինի գնահատել “V Magazine”-ի նոր համարում:):
Լեդի Գագայի "Artpop" ալբոմի պրոմո-լուսանկարը
Համացանցում հայտնվել է երգչուհու` ամսագրի համար արված նոր ֆոտոշարքից առաջին կադրը, որտեղ էքստրավագանտ հագուստների սիրահար երգչուհին մորեմերկ է: Լուսանկարը ներկայացնում ենք ստորեւ:
Լեդի Գագան
Նշենք, որ էպոտաժի թագուհին աշնանը երկրպագուներին կներկայացնի իր նոր ձայնասկավառակը: Լեդի Գագայի չորրորդ` “Artpop” ալբոմը կթողարկվի նոյեմբերի 11-ին, սակայն առաջին սինգլը հնարավոր կլինի լսել օգոստոսի 19-ից:
BRAVO.am
Աղբյուրը` metro.co.uk
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: