×


Լենա Ղազարյան.“Այս հաղթանակն ինձ նոր լիցքեր կտա”

Իր երաժշտական ընթացքն է ավարտել “Պրեմիերա 2” նախագիծը: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթողի տիտղոսին է արժանացել Լենա Ղազարյանը` “Փակուղի” երգով, որի հեղինակը Տիգրան Աթայանն է, իսկ գործիքավորումն արել է Գիսանե Պալյանը:

Լենա Ղազարյանը եւ Անդրեն


“Առաջին անգամ եմ առաջին հորիզոնականում հայտնվում: Շնորհակալ եմ բոլորին: Շատ ուրախ եւ հուզված եմ: Վստահ եմ` այս հաղթանակն ինձ նոր լիցքեր կտա, որ առաջ շարժվեմ”,-BRAVO.am-ին ասել է Լենան: Նշենք, որ “Շանթ”-ը հաղթող երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի:

Իր երաժշտական ընթացքն է ավարտել “Պրեմիերա 2” նախագիծը


Եզրափակչում հաղթանակի համար պայքարում էր նաեւ Սուսաննա Պետրոսյանը: Երգչուհիների մարզիչը Անդրեն էր, որը մեզ հետ զրույցում հայտնել է, թե իր պարտականություններին, ինչպես միշտ, լուրջ է վերաբերվել.“Շատ պահանջկոտ եմ, աշխատանքային փուլում չեմ սիրում ընկերություն անել, որովհետեւ դրանից գործը տուժում է:): Այսօր շատ ուրախ եմ, որովհետեւ մրցույթի շնորհիվ 6 հրաշալի երգ ունեցանք”:

Նարեկ Մակարյանը, Արթուր Ալեքը, Գիսանե Պալյանը եւ Արմեն Եդիգարյանը


Ի դեպ, “Լայմ TV”-ի հեռուստադիտողներն ու “Ռադիո Վան”-ի ունկնդիրները հաղթող են ճանաչել Սուսաննա Պետրոսյանի “Գիտես, ես կգամ” երգը, իսկ Հանրային ռադիոյի լսարանը նախապատվությունը տվել է Նարեկ Մակարյանի “Կարոտ”-ին:

BRAVO.am-ը շնորհավորում է հաղթողներին եւ նորանոր հաջողություններ մաղթում:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW