Մեր մայրաքաղաքում է ռուս հայտնի երգիչ եւ երգահան Լեոնիդ Ագուտինը: Այս մասին նա հայտնել է սոցցանցային իր էջում: Երեւանյան հյուրանոցներից մեկի իր սենյակից նա երկու լուսանկար է հրապարակել եւ հետաքրքիր գրառում կատարել: Ռուսական էստրադայի աստղը մտորել է Երեւանի եւ Բաքվի բազմազանության շուրջ:
«Երեկ, եւ դեռ այս գիշեր, երգում էինք Բաքվի «Ժառա» փառատոնին, այժմ արդեն Երեւանում թեյ եմ խմում: Աշխարհը գեղեցիկ է, քանի որ բազմազան է: Եվ Աստծո գործն այնքան անհասկանալի է, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս չենք, որ որոշում ենք մարդկության ճակատագիրը: Կեցցե սերը, երաժշտությունը եւ ամառը: Եվ ինչո՞ւ ոչ հենց սա»,-գրել է նա:
Պատրաստեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը
BRAVO.am


×
5,428






