Միլանում տեղի է ունեցել «Pirelli 2019» օրացույցի շնորհանդեսը: Այն ստեղծելու համար համագործակցել են լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնը, թոփ-մոդելներ Ջիջի Հադիդը եւ Լետիցիա Կաստան, դերասանուհի Ջուլիա Գարները, բալետի պարողներ Միսթի Քոուփլենդը, Սերգեյ Պոլունինը, Քելվին Ռոյալ Երրորդը եւ դիզայներ Ալեքսանդր Վենգը:
Ջիջի Հադիդը
Ինչպես նշել է լուսանկարիչը՝ ֆոտոշարքի հերոսները մարմնի լեզվով պատմում են իրենց ուղու մասին դեպի երազանք: Այստեղից էլ օրացույցի գալիք տարվա կարգախոսը՝ «Երազանքի ուժը»:
Միսթի Քոուփլենդը
Օրացույցը զարդարում են 40 գունավոր եւ սեւուսպիտակ լուսանկարներ, որոնք արվել են Մայամիում եւ Նյու Յորքում՝ այս տարվա ապրիլին:
Ջուլիա Գարները եւ Աստրիդը
Աղբյուրը՝ Pirelli


×
5,307






