×


Լեւս Դավթյան. “Մեր` դեռ չսկսված հարաբերությունները կասեցվեցին”

Սիրո տոները մոտենում են, սիրային կրքերին վերաբերող հրապարակումներն էլ` շատանում:): Այս անգամ զգացմունքների թեման շոշափելու առիթ է տվել “Yere1” հումորային նախագծի դերասաններից Լեւս Դավթյանը` հայտարարելով, թե սիրահարված է եւ հանդիպում է իրեն հրապուրած աղջկա հետ:

Լեւս Դավթյանը


BRAVO.am-ը կապվել է Լեւսի հետ` հետաքրքրվելու, թե ով է նրա ընտրյալը, բայց պարզել է, որ զույգի հարաբերությունները թիթեռի կյանք են ունեցել.“Սխալվել եմ, իրականում լավ չէի ճանաչել նրան: Եվ իմ` դեռ չսկսված սիրո պատմությունն ավարտվեց, մեր հարաբերությունները կասեցվեցին…”:

Լեւս Դավթյանը եւ "Yere1" նախագծի մյուս դերասանները


Դերասանը խոստովանել է, որ բարդ բնավորություն ունի, ուստի իր կողքին կարող է լինել միայն ուժեղ անձնավորություն.“Այդ առումով ինձ հետ հեշտ չէ, բայց հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում դիմացինից: Կին-տղամարդ հարաբերություններում կարեւորում եմ փոխադարձ վստահությունն ու անկեղծությունը: Այն տղամարդկանցից չեմ, ովքեր ասում են, որ կնոջը գնահատում են միայն ներքին, հոգեւոր գեղեցկության համար: Ինձ գրավելու համար աղջիկը պետք է գեղեցիկ լինի նաեւ արտաքնապես”:

Լեւս Դավթյանը եւ Լիա Զախարյանը


Իսկ հիասթափեցնել Լեւս Դավթյանին կարող են.“Դավաճանությունն ու սուտը, կրկին դավաճանությունն ու սուտը, էլի դավաճանությունն ու սուտը”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լեւս Դավթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին