×


Լիա Զախարյան.«Քանի որ դեռեւս հմուտ չեմ, չեմ ուզում մարդկանց վնասել»

Տարբեր ոճերով եւ կերպարներով ֆոտոշարքերի պակաս Լիա Զախարյանը չունի: Լուսանկարվելը դերասանուհու տարերքն է: Նոր լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին եւ մանրամասներ պատմել:

«Գաղափարը Ռոստովից ժամանած լուսանկարչուհի Կարինեինն էր: Նա կապ հաստատեց ինձ հետ եւ առաջարկեց ֆոտոշարք նկարահանել: Սիրով համաձայնեցի, եւ սկսեցինք քննարկել կերպարս, տեսքս եւ նկարահանման վայրն ու թեման: Պայմանավորվեցինք եւ որոշ ժամանակ անց հանդիպեցինք»,- ասել է Լիան:

Լիա Զախարյանը


Բազմաթիվ ֆոտոշարքերից այս մեկը տարբերվում է ոճային որոշ փոփոխությամբ, բնական դիմահարդարմամբ: Նրա համար նորություն է նաեւ անվաչմուշկներ քշելը: Վերջերս է տարվել նոր նախասիրությամբ:

«Շաբաթը մեկ կամ երկու օր հատկացնում եմ նոր հոբբիիս: Հիմնականում լինում եմ ոչ մարդաշատ փողոցում կամ այգում: Քանի որ դեռեւս հմուտ չեմ, չեմ ուզում մարդկանց վնասել»,-կեսկատակ ասել է Լիան:

Լիա Զախարյանը


Նա բազմիցս համոզվել է, որ իր մասնակցությամբ լուսանկարահանումներն առանց հետաքրքիր ու արտասովոր միջադեպերի չեն անցնում: Այս մեկը եւս բացառություն չի եղել: Ինչպես ինքն է նշել, պարզապես մի քանի վնասվածք է ստացել: Բայց քանի որ արդյունքն իրեն անչափ գոհացրել է, վնասվածքների մասին չի էլ մտածել:

Լիայի բազմաժանր ֆոտոշարքերի թվում թերեւս բացակայում է մեկը: Նա ցանկություն ունի խիզախ աղջկա կերպարով ներկայանալ: Հուսով է՝ շուտով դա էլ կիրականացնի: Թե ինչպես է պատկերացնում այդ կերպարը, նշել է.«Դեռ հստակ չէ, բայց գուցե մարտական մի իրավիճակ պատկերող լուսանկարներ լինեն»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Kari Photographer-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին