×


Փրկարարներին հաջողվեց գետից դուրս բերել Լիա Զախարյանին

Ընդամենը ժամեր առաջ դերասանուհի Լիա Զախարյանը հայտնվել էր Հրազդան գետի մեջտեղում գտնվող քարի վրա, առիթն էլ BRAVO.am-ի նկարահանումներն էին: Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչ գետի վարարելը: Մինչ այդ գրեթե ցամաքած գետը նկարահանման մեկնարկից րոպեներ անց սկսեց մեծ հոսքով հոսել՝ Լիային թողնելով փակուղու մեջ: Նույնիսկ ստեղծված իրավիճակում Լիան չկորցրեց իրեն ու որոշեց մի քանի կադր էլ լուսանկարվել: Սակայն ավարտին խնդիր առաջացավ. ինչպե՞ս դուրս բերել նրան գետից: Եթե սկզբում ամեն ինչ զվարճալի էր թվում, ապա հիմա լարված էինք թե՛ Լիան, թե՛ ես, եւ թե՛ Էմինը(BRAVO.am-ի լուսանկարիչը):


«Զգացողություններս հակասական էին»,- արկածային օրը վերհիշելով` խոստովանել է դերասանուհին.«Հետաքրքրությունը վերածվեց վախի: Վերջում արդեն խուճապի էի մատնվել: Էլի էի հայտնվել անսովոր իրավիճակներում, բայց իմ կյանքում առաջին անգամ էր, որ ինքս գիտակցում էի՝ միայնակ չեմ կարող դուրս գալ այս իրավիճակից»:

Լիային օգնելու մի ելք կար` զանգահարել ԱԻՆ, քանի որ մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Փրկարարները հաշված րոպեների ընթացքում դեպքի վայրում էին ու քննարկում էին տարբերակներ` նրան գետից դուրս բերելու համար:


ԱԻՆ աշխատակիցը պարանի օգնությամբ մտավ գետն ու Լիային անվտանգ դուրս բերեց ափ: Դերասանուհին միայն փոքր-ինչ վնասել է ոտքը.«Ես ամեն ինչի մեջ փորձում եմ տեսնել լավը: Հիմա ոտքս ցավում է, բայց մտածում եմ` արժեր հանուն գեղեցիկ լուսանկարների ու հիշողությունների, որ ամբողջ կյանքում ինձ հետ կլինեն»:

Նշենք, որ վերջում արդեն Լիան հույզերը չէր կարողանում զսպել ու արցունքներն իր կամքից անկախ գլորվում էին.«Շնորհակալ եմ ԱԻՆ աշխատակիցներին` օպերատիվության ու լավ կատարված աշխատանքի համար: Շնորհակալ եմ նաեւ ձեզ` ձեր հոգատարության համար: Դուք էլ ինձ հետ ապրեցիք այս օրը: Սա իմ կյանքի ամենաինքնատիպ, ամենահիշվող ֆոտոշարքն էր: Դեռ երկար կհիշեմ այս օրը»:


BRAVO.am-ի անձնակազմը դերասանուհուն մաղթում է շուտափույթ ապաքինում եւ նորանոր նկարահանումներ, բայց այսուհետեւ` առանց արկածների:):

Հ.Գ. Լիա Զախարյանի բացառիկ հարցազրույցը եւ ֆոտոշարքը կներկայացնենք շուտով:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW