×


Լիլի Էլբակյանը դստեր 5-ամյակը տոնի է վերածել:)

Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի ընտանիքում տոնական տրամադրություն է: Ամուսինները նշել են իրենց առաջնեկի  5-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ աղջնակի համար խնջույք են կազմակերպել Երեւանի մանկական սրճարաններից մեկում, սակայն մինչ այդ տանը փուչիկներով շնորհավորել եւ երգել են նրա համար:):

Լիլի Էլբակյանի եւ Համոյի դուստրը դարձել է 5 տարեկան


«Օրը շատ ուրախ անցավ: Էլմին ասում էր, որ երջանիկ է: Սրճարանն իր որոշմամբ ընտրեցինք: Այնտեղ նա մասնակցել էր ծննդյան տոնի ու շատ էր հավանել այն ավանդույթը, որ երեխաներին զգեստափոխում են ու ներկայացում կազմակերպում: Իր համար ընտրել էր արքայադուստր Սոֆյայի կերպարը, որը, պարզվեց, հայտնի մուլտֆիլմի հերոսուհի է, իսկ ես չէի ճանաչում: Ցանկացավ, որ ծննդյան տորթն էլ նույն հերոսուհու պատկերով լինի»,-պատմել է Լիլին:

Լիլի Էլբակյանի եւ Համոյի երեխաները


Դերասանուհին նշել է, որ կատարվել է դստեր երազանքներից մեկը.«Նա շատ էր ուզում մտերիմ ընկերուհու՝ Մաշկայի հետ ելույթ ունենալ: Աղջիկս պարի է հաճախում ու առանց դրա չի պատկերացնում իր կյանքը: Եվ խնջույքին Մաշկան կատարեց «Ճստիկ-պստիկ» երգը, Էլմին էլ պարեց»:

Լիլին խոստովանել է, որ աղջնակի տարեդարձի օրը վերապրել է նրա լույս աշխարհ գալու հիանալի րոպեները.«Երեկ շատ երջանիկ էր նաեւ մեր որդին, քանի որ Էլմին բարի է ու եղբորը խոստացել էր, որ տորթի մոմերը նա կփչի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW