×


Լիլիթ Մուրադյանը` hոր, դստեր, խանդի, վախերի եւ իր առաքելության մասին

BRAVO.am-ի անավարտ մտքերն այս անգամ շարունակել է Լիլիթ Մուրադյանը: Հաղորդավարուհին վստահեցրել է, որ չի խախտել անկեղծ լինելու եւ ձեւական պատասխաններից խուսափելու մեր պայմանը:

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը


Ես հիմա զբաղվում եմ
մի գործով, որի մասին երազում էի. պոկել մարդկանց իրենց անհեթեթ առօրյա հոգսերից եւ ցույց տալ, որ իրենց կողքին ապրում են մարդիկ, որոնց կարող են օգնել:

Իմ աղջիկը իմ կյանքի իմաստն է, ում համար պատրաստ եմ ամեն ինչի: Նա ինձ ստիպում է լինել ուժեղ եւ անել ավելին, քան կարող եմ:

Ես կհրապարակեմ իմ դստեր լուսանկարները միայն այն ժամանակ, երբ 
տեսնեմ, որ մարդկանց ավելի հետաքրքրում է մեր արած աշխատանք, այլ ոչ՝ մեր կյանքը:

Իմ ընտանիքում
  պետք է լինի հարգանք իրար նկատմամբ եւ ազատություն:
 
Ծնողներս ինձ կյանք են տվել եւ հնարավորություն ինքնուրույն առաջ գնալու: Նրանք միշտ իմ թիկունքին կանգնած են, եւ դա ինձ ուժ է տալիս:

Մարդու մեջ գնահատում եմ օբյեկտիվությունն ամենքի եւ ամեն ինչի նկատմամբ:

Լիլիթ Մուրադյանը


Մեր ընտանեկան երեկոներն օրվա ամենասպասելի պահերն են. լավ ֆիլմ եւ գինի, իսկ եթե ուրբաթ երեկո է, ապա լարված եւ աշխատանքային:

Կարոտում եմ  հորս... անսահման …

Մահը նոր կյանքի սկիզբ է:
 
Ես իմ առաքելությունն եմ համարում լինել լավ կին եւ լավ մայր:

Իմ սերը շատ խորն է եւ չունի նկարագրություն:

Ես ինձ համարում եմ կին, ով  ուզում է լինել երջանիկ:

Վահեին խանդում եմ ... Մեր ընտանիքում չկա այդ բառը: 

Վահե Խանամիրյանը որպես հաղորդավար մաքսիմալիստ է եւ խստապահանջ իր նկատմամբ:

Լիլիթ Մուրադյանը


Ես ներում եմ, բայց ընդմիշտ կորցնում այն վերաբերմունքը, որը կար, իսկ ներում եմ, քանի որ ներելը հանգստացնում եւ խաղաղեցնում է հոգին:

Շրջապատի կարծիքը շրջապատի կարծիքն է:

Իմ հագուկապն
իմ էության բաղկացուցիչ մասն է:

Ես վախենում եմ, որ մի օր ամեն ինչի նկատմամբ կդառնամ անտարբեր:

Եթե ես լինեի ՀՀ նախագահ, ես առաջինը ... Ես չէի լինի ՀՀ նախագահ, քանի որ սիրում եմ, երբ ինձ սիրում են:

Պատրաստեց Սոսէ Բաղդասարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Մուրադյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին