×


Լիլուն հրաշք է տեսել :)

BRAVO.am-ն արդեն պատմել է Լիլուի` “Բալթիկ վոյաժ” արվեստների միջազգային փառատոնում նվաճած Գրան պրիի մասին: Երգչուհին դարձյալ նորություն ունի. երեկ վերադարձել է Նիդերլանդներից, որտեղ նոյեմբերի 29-ին ելույթ է ունեցել Գեւորգ Մարտիրոսյանի, Արման Թովմասյանի, Հովհաննես Ասատրյանի եւ Լեւոն Չախոյանի հետ:

Լիլուն


“Շատ տպավորված եմ հայ համայնքի ջերմ ընդունելությունից: Արտերկրում հանդիսատեսը միշտ տարբերվում է. մեծ է կարոտը հայրենիքի, հայկական երգի հանդեպ”,-ասել է Լիլուն եւ հավելել, որ առաջին կատարումից հետո իրեն անակնկալի են բերել երկրպագուները` նվիրելով մեծ ծաղկեփունջ:

Համերգից հետո երգչուհին գործընկերների հետ այցելել է Հոլանդիայի, Բելգիայի մի շարք քաղաքներ, տպավորված եւ հիացած է հատկապես Բրյուսելի գեղեցկությամբ.“Հրաշք էր… Կախարդական քաղաք է”,-նշել է նա:

Արման Թովմասյանը, Լիլուն եւ Գեւորգ Մարտիրոսյանը


Ամփոփելով այս տարվա իր գործունեությունը` Լիլուն հետեւյալն է ասել.“2014-ն ինձ համար հաջողակ էր. ունեցա մրցանակ, բազմաթիվ շրջագայություններ, նոր տեսահոլովակներ: Կան նոր երգեր, որոնցից մեկի հիման վրա եւս անպայման տեսահոլովակ կնկարահանվի”:

Լիլուն


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW