×


Լիլուն նորություններ ունի :)

Լիլուն հուլիսի 5-ին նշեց ծննդյան տարեդարձը` նույն օրը ներկայացնելով իր նոր` “Քեզ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Ամռան մյուս օրերը երգչուհին հիմնականում անցկացրել է աշխատանքային եւ ստեղծագործական մթնոլորտում, բայց նաեւ հասցրել է Հայաստանի տեսարժան վայրերն այցելել:

Լիլուն


“Ամռանը, երեւանյան տապից խուսափելով, ազատ օրերս արդյունավետ օգտագործել: Մենեջերիս` Լիլինայի հետ եղել ենք Նորավանքում, Գեղարդում, Խոր Վիրապում, Սեւանում եւ այլ շատ վայրերում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Լիլուն


Լիլուն նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին կհանդիպի Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ երաժշտական երեկոյի ընթացքում կկատարի իր հին ու նոր սիրված երգերը.“Ռուսաստանից բավական շատ են հրավերները: Որոշել եմ անակնկալ մատուցել այնտեղի հայերին` կատարելով նաեւ ժողովրդական գործեր: Շատ եմ կարեւորում մեր ազգայինը եւ երգելու դեպքում դրական արձագանքներ եմ լսում”:

Լիլուն


Երգչուհին այժմ զբաղված է երգերի ձայնագրմամբ, նախատեսում է հերթական տեսահոլովակը նկարահանել, շուտով պատրաստ կլինի նաեւ իր նոր ֆոտոշարքը, որն առաջինը կներկայացնի BRAVO.am-ը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW