×


Լիլուն՝ իր հարսանիքի եւ սպասվելիք ճամփորդության մասին

Նախորդ հարցազրույցի ժամանակ Լիլուն հաստատել էր ընտրյալ ունենալու լուրը եւ հավելել, որ հարսանեկան արարողությունը պլանավորել են դեկտեմբերին: Այդ օրն էլ բոլորը կիմանան, թե ով է իր ընտրյալը: Երգչուհու եւ սերիալներում նկարահանվելու փորձ ունեցող Արկադի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ Լոս Անջելեսում:

Լիլուի հարսանիքին


«Հարսանիքին հրավիրված էին միայն մեր բարեկամները, ընկերներն ու մտերիմները: Մթնոլորտը շատ դրական էր: Անկեղծ ու շատ անմիջական անցավ երեկոն: Հյուրերը շատ լավ ժամանակ անցկացրին: Ասում էին՝ ամեն ինչ շատ սիրուն էր: Մեզ համար ամենակարեւորն այն է, որ նրանք անկեղծ ու սրտանց ուրախացել են»,-BRAVO.am-ին ասել է Լիլուն:

Նա հավելել է, որ օվկիանոսից այն կողմ փորձել են պահպանել հայկականը: Իսկ սպիտակ ամրոցի տեսքով հարսանեկան յուրահատուկ տորթի ձեւավորումը վստահել են հրուշակագործ, տորթերի դիզայներ Քնարիկ Հարությունյանին:

Լիլուն եւ Արկադի Վարդանյանը


Երգչուհու որդին՝ 3-ամյա Ռոբերտը, հաճախ է մայրիկին բեմական զգեստներով տեսնում: Ողջ օրը հիացած նայել է նրան: Լիլուի խոսքով՝ երեւի թե մտածում էր, որ մայրիկը կրկին ելույթ պետք է ունենա:

«Հարսի զգեստ հագնելիս ուզես-չուզես հուզվում ես: Այն առանձնահատուկ նշանակություն, խորհուրդ ունի: Հետաքրքիր ու հաճելի զգացողություն եմ ունեցել: Հուզիչ է նաեւ խորանի առջեւ երդվելու, պսակադրության արարողությունը: Այն մեծ պատասխանատվություն է: Շատ հարսիկների նման չեմ հուզվել, բայց անբացատրելի լավ ու դրական զգացողություններ եմ ունեցել»,-ասել է երգչուհին եւ եզրափակել, որ հարսանեկան ճանապարհորդության կմեկնեն Ամանորից հետո: Իսկ թե ո՞ւր, դեռ հստակ չէ:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլուն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին