Լիկա Սալմանյանը «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմում հանդես գալուց հետո հեռուստադիտողին պատրաստվում է ներկայանալ նոր նախագծի շրջանակում: Դերասանուհին նոր համագործակցության մասին առաջինը պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ աշխատանքային ընթացքը ներկայացնող լուսանկարներ:
Լիկա Սալմանյանը
Նա այս եթերաշրջանում կնկարահանվի Հանրայինի «Կյանքը շարունակվում է» ֆիլմաշարում.«Առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Աշոտ Կարապետյանից: Կարծում եմ՝ հետաքրքիր նախագիծ է. ամեն անգամ ներկայացնելու ենք որեւէ պատմություն, որն ավարտվում է հոգեբանի խորհրդով»:
Լիկա Սալմանյանը՝ «Կյանքը շարունակվում է» ֆիլմաշարի նկարահանումներին
Լիկայի հետ խոսել ենք նաեւ իր կատարած ոճային փոփոխության մասին. «Այո, այլեւս շիկահեր չեմ: Վերջերս եմ փոխել վարսերիս երանգը, քանի որ հոգնել էի նույն գույնից»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիկայի անձնական արխիվից


×
17,919






