×


Լինդսի Լոհան. կրակայրիչ, դաջվածքներ եւ կիսամերկություն

Դերասանուհի Լինդսի Լոհանի մասին շարունակում են բամբասել, նա դատարանների սիրելի ու մշտական այցելուն է, իսկ սկանդալային լուսանկարներն անդադար հայտնվում են պարբերականների շապիկներին:

Լինդսի Լոհանը


Լինդսին լուսանկարների միջոցով փորձում է ցույց տալ իր անտարբերությունը սեփական անվան շուրջ պտտվող լուրերի հանդեպ: Ամեն անգամ նա ավելի ու ավելի է մերկանում, ինչպես օրինակ, աղջկա՝ վերջերս արված ֆոտոշարքը, որտեղ հանդես է եկել լեգենդար Մերլին Մոնրոյի կերպարով:

Լինդսի Լոհանը


Այս անգամ դերասանուհին կրկին որոշել է զարմացնել բոլորին՝ ցուցադրելով իր չարաճճի ու սեքսուալ կողմը: Լուսանկարչի դերում հանդես է եկել հայտնի Թերի Ռիչարդսոնը: Ֆոտոշարքում անպակաս են Լինդսիի կերպարը լրացնող պարագաները` կրակայրիչ, ծխախոտ, դաջվածքներ եւ կիսամերկություն:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW