Ադրբեջանցի հայտնի օպերային եւ էստրադային երգիչ Մուսլիմ Մագոմաեւի անվան վոկալիստների միջազգային մրցույթին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանը: Մեր հայրենակից Լիպարիտ Ավետիսյանը 3-րդ անգամ իրականացվող մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը` արժանանալով դրամական պարգեւի, ուղեւորության դեպի Իտալիայի Սորենտո քաղաք, նաեւ “Օրֆեյ” ռադիոկայանի կոմից ճանաչվել է լավագույն կատարող:
Լիպարիտ Ավետիսյանը
24-ամյա տենորը մեզ հետ զրույցում նշել է, որ երբեւէ չի ցանկացել հանդես գալ այս մրցույթի շրջանակում.“Մտքովս անգամ չի անցել, քանի որ կազմակերպիչներն ադրբեջանցիներն են. այն ընթանում է նախագահ Ալիեւի բարձր հովանու ներքո: Մրցույթի մասին տեղեկացա մեր Մշակույթի նախարարությունից: Մագոմաեւի այրին` Թամարա Սինյավսկայան, անձամբ է զանգահարել Հասմիկ Պողոսյանին եւ առաջարկել, որ մասնակցենք: Այդ հանգամանքը ոգեւորեց ինձ, մտածեցի` արդար կլինի, եւ ուղարկեցի ձայնագրություններս, իսկ բուն մրցույթին կատարեցի նաեւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից”:
Լիպարիտ Ավետիսյանը
Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչը հայտնել է, թե նախորդ տարիներին հաղթողները որոշվել են մրցութային օրերին մասնակիցների ստացած միավորների հանրագումարի արդյունքում, սակայն այս անգամ Մագոմաեւի կինը մրցութային վերջին օրը փոխել է կանոնադրությունը.“Հակառակ դեպքում ես կգրավեի առաջին հորիզոնականը, իսկ Ադրբեջանը դա չէր հանդուրժի, եւ գլխավոր մրցանակը հանձնեցին Մոնղոլիայի ներկայացուցչին, իսկ երրորդ հորիզոնականում հենց ադրբեջանցի էր”:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: