×


Լյուսի Հայրապետյանի արկածները Հունաստանում

«Եթե հանգիստ, ապա, միանշանակ, ակտիվ եւ էկզոտիկ: Էկզոտիկան արյանս մեջ է: Այլ ընտրություն լինել չի կարող»` ամառային հանգիստը կազմակերպելիս այս չափանիշներն է հաշվի առնում Լյուսի Հայրապետյանը: Հաղորդավարուհի-մոդելն օրեր առաջ մայրիկի հետ Եգիպտոսում էր, իսկ այսօր իր հանգիստն է վայելում Հունաստանում:

«Հանգստանում եմ միայնակ, բայց այստեղ էլ ունեմ ընկերներ, եւ հաճախ հանդիպում ենք: Հերսոնիսոս քաղաքում ենք անցկացնում երեկոները: 2 օր կանցկացնեմ Սանտորինիում եւ նույնչափ էլ` Ռեթիմնոյում: Վարձել եմ ավտոմեքենա եւ վայելում եմ ծովափնյան երթեւեկությունը: Քաղաքից քաղաք եմ շրջում: Հունաստանն այնքան լավն է, որ աչքդ ազատ չի մնում»,-BRAVO.am-ին ասել է նա՝ հավելելով, որ հիացած է հույների բարությամբ, օգնելու պատրաստակամությամբ, սրտացավ ու սրտաբաց վերաբերմունքով: Շատ առումներով հայերին է նմանեցնում:

Գովազդային հոլովակի նկարահանումներին


Ինչպես նշել է՝ հույները տարբերվում են եվրոպական մյուս ժողովուրդներից: Վերջին դեպքը ասվածի ապացույցն է. սրճարանում հույն տղան ինքն է առաջարկել վճարել եւ նշել է, որ զարմանալու բան չկա:

Հունաստանում մոդելի համար օրերն անցնում են դրական, հագեցած եւ, իհարկե, զավեշտալի դեպքերով.«Հիմա ես հանգստանում եմ բավականին թանկարժեք հյուրանոցում: Ռեստորաններն էլ, բնականաբար, թանկարժեք են: Որոշեցի օգտվել եւ նախօրոք սեղան ամրագրեցի: Ի դեպ, այդտեղ հիմնական ճաշացանկը գրեթե ամբողջությամբ ծովամթերքից էր բաղկացած, որը ես տանել չեմ կարողանում: Ընտրեցի մի ճաշատեսակ, որ ծովամթերք չէր պարունակում: Մատուցողը նշեց, որ այն շատ փոքր է: Ինչեւէ, պատվերն ընդունելուց հետո մատուցեց մսային ուտեստը, որն իրենից ներկայացնում էր չափազանց փոքրիկ 4 մսագունդ: Այդ ամենի համար ես վճարեցի 29 եվրո: Այնքան ծիծաղելի էր: Ինձ թվում էր, թե ինչ-որ մեկը կմոտենա ու կասի, որ թաքնված տեսախցիկով նկարահանում է: Ուտեստը ճաշակելուց հետո գնացի մեկ այլ` սովորական, ոչ հատուկ անունով ռեստորան եւ կարգին ճաշեցի»,-ծիծաղով հիշել է Լյուսին:

Լյուսի Հայրապետյանը


Նա պատմել է, որ հանգստի կազմակերպման ամբողջ ընթացքն է շատ արագ եւ ծիծաղելի եղել. ի սկզբանե որոշել էր Իսպանիա մեկնել, բայց բոլորովին այլ երկիր մեկնեց:

Ի դեպ, մոդելը օգոստոսի սկզբին վայելել է Սեւ ծովի ավազն ու արեւը: Նա ծովափնյա գովազդային նկարահանումներ է ունեցել Բաթումում` վրացի մոդել Մարիամ Խորգուաշվիլիի եւ դերասան Դավիթ Կացարավայի հետ: Հոլովակի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանն, այն արվել է Արաբակամ Միացյալ Էմիրությունների շուկայի համար:

Գովազդային հոլովակի նկարահանումներին


«Երեւանում կլինեմ այս ամսվա վերջին: Օգոստոսը խառը եւ լի ամիս ստացվեց: Շնորհակալ եմ ամռան ջերմությանը: Դեռ էլի պլաններ կան: Առջեւում աշնանային հանգսիտն է, որը կվայելեմ քրոջս հետ` Բալիում: Ամառային արձակուրդին միասին հանգստանալն այնքան էլ հավանական չէ, քանի որ արձակուրդ վերցնելու խնդիր կա»,-հավելել է մոդելը:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լյուսի Հայրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին