Դերասաններ Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի սիրո պատմության, ապրիլին տեղի ունեցած հարսանեկան արարողության մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:
Լուսին Վարդանյանը
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ ամուսնացած կնոջ կարգավիճակում իրեն լավ է զգում:). “Այս երեք ամսվա ընթացքում ամենամեծ փոփոխությունն իմ ապրելավայրի` տան փոփոխությունն է: Մնացած հարցերում կտրուկ տարբերություններ չկան, որովհետեւ Վահագնին ու իր ընտանիքին երկար ժամանակ է` ճանաչում եմ: Հիմա բոլորս միասին ենք ապրում, բայց մի քանի տարի հետո միգուցե առանձնանանք”:
Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը
Լուսինն այս շրջանում հիմնականում զբաղված է կենցաղային գործերով.“Միշտ եմ դրանցով զբաղվել: Ես ու սկեսուրս միմյանց չենք ճնշում, չենք լարվում, որ պահին ում հարմար լինի, նա էլ լինում է խոհանոցում”:
Դերասան-ամուսիններն այժմ ստեղծագործական դադար են վերցրել. ամռան ընթացքում չեն աշխատի, սակայն դեռ չեն որոշել որտեղ հանգստանալ. “Ամենակարեւորը լավ լիցքաթափվենք: Ինձ համար ավելի նախընտրելի է ծովափը, որտեղ կարող եմ ժամերով մնալ ու չձանձրանալ: Իմ հայրական տանը լողավազան ունենք, փոքր տարիքից լողում եմ ու շատ եմ սիրում ջուրը: Երբեմն Վահագնի հետ գնում ենք մեր տուն եւ ամռան շոգից զովանալու համար մեր լողավազանում ենք լողում”,-պատմել է դերասանուհին:
Դերասան-ամուսիններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը
Լուսին Վարդանյանին կփոխարինեն Լիլի Միքայելյանը, Նարինե Պետրոսյանը եւ Անժելա Սարգսյանը
Վահագն Խաչատրյանը, որը հայտնի է իր սերիալային կերպարներով, միգուցե նոր թատերաշրջանից աշխատանքի անցնի Դրամատիկական թատրոնում, իսկ կինը պատրաստվում է առժամանակ դադար վերցնել: “Մամա միա” ներկայացման մեջ նրան կփոխարինի Լիլի Միքայելյանը, “Ախ, Աննա, Աննա”-ում` Նարինե Պետրոսյանը, իսկ “Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ” ներկայացման մեջ էլ` Անժելա Սարգսյանը:
“Հետո կրկին կվերադառնամ բեմ: Ինքս ուզում եմ շուտ վերադառնալ, որովհետեւ դերասանի համար բեմից կտրվելը դժվար է, միշտ պետք է “ֆորմայի մեջ” լինես, ես էլ շատ եմ սիրում թատրոնը: Ամեն ինչ կանեմ, որ աշխատանքի պատճառով ընտանիքս չտուժի”,-նշել է Լուսին Վարդանյանը:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Լուսին Վարդանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: