×


Լուսինե Թովմասյան.\"Երբ Աստված կամենա, այն ժամանակ էլ կմայրանամ”

Լուսինե Թովմասյանի` 2013 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք:  Գեղեցկուհին վերջին ամիսներին աշխատանքային դադարի մեջ էր, բայց ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, շուտով քույրիկի` Իրինա Թովմասյանի հետ կներկայացնի նոր նախագիծ:

Լուսինե Թովմասյանը


“Միսս Հայաստան 2003” եւ “Վիցե միսս Եվրոպա 2005”-ի խոսքով` ամուսնությունից հետո իր հետաքրքրությունները փոքր-ինչ փոխվել են.“Այժմ վարում եմ ապրելակերպ, որի մասին միշտ երազել եմ: Երբ հետհայացք եմ գցում, հիշում եմ, որ իմ ամուսնական կյանքը հենց այսպիսին էի պատկերացնում: Ես եւ ամուսինս շատ նման ենք իրար, ապրում ենք խաղաղ, ներդաշնակ ու հաշտ կյանքով: Ես շատ երջանիկ եմ”:

Լուսինե Թովմասյանը


Ինչ վերաբերում է նորաստեղծ ընտանիքի համալրմանը, Լուսինեն չզարմացավ մեր հարցից, թե ճիշտ են արդյոք խոսակցությունները, որ սպասում է իր առաջնեկին. “Այսօր երկրորդ մարդն եք, որ հարցնում է այդ մասին: Դեռ ոչ մի նորություն չունեմ, երեխայի չեմ սպասում: Երբ Աստված կամենա, այն ժամանակ էլ կմայրանամ. մենք չենք պլանավորում երեխայի ծնունդը”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից եւ Lumen Wedding Photo Agency-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին