“Միսս Հայաստան 2003” եւ “Վիցե միսս Եվրոպա 2005” Լուսինե Թովմասյանը շուտով կարժանանա մեկ այլ, վստահաբար, առավել կարեւոր կոչման. գեղեցկուհին պատրաստվում է մայրանալ:): Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ փոքրիկը լույս աշխարհ կգա մոտ երկու ամսից:
Իրինա եւ Լուսինե Թովմասյանները
Լուսինեն ամուսնուն` Արթուր Հովհաննիսյանին, դուստր կպարգեւի: Զույգն այժմ աղջնակի համար հավանական անուններ է մտածում, սակայն, ինչպես նշել է, այս կարեւոր հարցում վերջնականորեն կողմնորոշվել դեռեւս չի ստացվում:
Ապագա մայրիկի խոսքով` ինքնազգացողությունը հիանալի է, վարում է հղիներին հատուկ սովորական ապրելակերպ.“Շատ հանգիստ եւ թեթեւ եմ, անգամ վերջերս Փարիզ էի մեկնել: Երեխայիս ծնունդից հետո, հավանաբար, գարնանը, կրկին կզբաղվեմ իմ գործերով, իսկ այս օրերին մի փոքր հանգստանում եմ”:
Լուսինե Թովմասյանը` Փարիզում
Լուսինե Թովմասյանը ներկայում զբաղվում է փոքրիկի զգեստապահարանի հարցերով.“Որոշ գնումներ արդեն իսկ կատարել եմ: Դեռ ժամանակ ունեմ` ամեն բան հասցնելու”:
BRAVO.am-ը Լուսինեին մաղթում է թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն:
Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am
Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: