Այսօր ԱՄՆ֊-ում լույս աշխարհ է եկել Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան։
Գեղեցկուհին ամուսնուն՝ Արթուրին որդի է պարգեւել։ Լուսինեի քույրիկի՝ Իրինայի փոխանցմամբ նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում, երկուսի մոտ էլ ամեն բան կարգին է։
3,2 կգ քաշով եւ 51 սմ հասակով փոքրիկին ծնողները տվել են Ալեք անունը:
Նշենք, որ Լուսինեի ու Արթուրի առաջնեկը՝ Արիանան, 4 տարեկան է։
Ընտանիքը Հայաստան կվերադառնա սեպտեմբերին։
BRAVO.am-ը առողջ ու անհոգ մանկություն է մաղթում գեղեցկուհու որդուն ու աշխարհի բոլոր բալիկներին։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից


×
5,822






