Դիմահարդար Յանա Բաբաջանյանը՝ դերասանուհի Աիդա Բաբաջանյանի դուստրը, «Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանի կրտսեր քույրը, տարեդարձն անսպասելի նշել է Թբիլիսիում։ Նա BRAVO.am-ին պատմել է, որ անակնկալ ուղեւորությունը նախաձեռնել են Մերի Մարտիրոսյանը, Իրինա եւ Լուսինե Թովմասյաններն ու մյուս ընկերուհիները:
Յանա Բաբաջանյանն՝ ընկերուհիների հետ՝ Թբիլիսիում
«Քանի որ ծնվել ու մեծացել եմ Թիֆլիսում, անձնագրի հետ կապված հարցով քրոջս հետ որոշեցինք մեկնել Վրաստան, իսկ տարեդարձս նշելու մտադրություն բոլորովին չունեի։ Ընկերուհիներս գաղտնի հավաքվում ու գալիս են մեր ետեւից: Անակնկալի եկա՝ նրանց տեսնելով սահմանի անցակետում։ Ռեստորանում սեղան էին ամրագրել, եւ երեկոյան միասին նշեցինք։ Սա իմ կյանքի ամենալավ ծննդյան անակնկալն էր»,-պատմել է հոբելյարը:
Նախորդ հինգշաբթի առանց երեխաների ու ամուսինների Վրաստան մեկնած կանայք կիրակի վերադարձել են Երեւան.«Բացի ծննդյան երեկույթից, այցելել ենք վրացական հայտնի № 5 բաղնիք, խինկալի ուտելու, հայկական եկեղեցի, իհարկե, նաեւ խանութներ՝ գնումների։ Ցավոք, մայրս նկարահանման էր եւ մեզ հետ չէր»։
Մերի Մարտիրոսյանը եւ Յանա Բաբաջանյանը
Նրա ծննդյան նվերների շարքում գերակշռում են դիմահարդարման պարագաները. «Ինձ ճանաչելով՝ ավելի հաճախ մասնագիտությանս հետ կապված նվերներ են անում, իսկ տղաներս իրենց ձեռքով նկարած սիրուն նկարներ են նվիրել»։
Շուրջ 13 տարի լինելով դիմահարդարման ոլորտում՝ Յանան սովորել է Փարիզում, աշխատել Մոսկվայի «МузТВ» հեռուստաընկերությունում, տեղափոխվելով Նյու Յորք՝ աշխատել է նորաձեւության շաբաթների ընթացքում, իսկ այժմ Երեւանում դիմահարդարում է շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների, «Եվրատեսիլ 2017»-ի շրջանակում այժմ աշխատում է Արծվիկի հետ։
BRAVO.am
Լուսանկարները` գեղեցկուհիների սոցիալական էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: