Խորեն Լեւոնյանն ու Լիլիթը խզել են իրենց սիրային հարաբերությունները: Զույգի բաժանման լուրը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապվել է հենց դերասան-հաղորդավարի եւ երգչուհու հետ:
Երգչուհի Լիլիթը
“Լուրը համապատասխանում է իրականությանը: Մենք այլեւս միասին չենք, բայց պետք չէ այդ հարցին առանձնահատուկ նշանակություն տալ: Դա մեր անձնական կյանքն է”,- BRAVO.am-ին ասել է Լիլիթը:
Մեր այն հարցին, թե ինչպիսին կլինեն իրենց հետագա հարաբերությունները, երգչուհին հետեւյալ պատասխանն է տվել. “Ոչ թշնամիներ ենք, ոչ էլ բարեկամեր... Ամեն ինչ նորմալ է”: Իսկ Խորեն Լեւոնյանը նշել է, որ այս թեմայի շուրջ խոսելու ցանկություն չունի:
Երգչուհի Լիլիթը հաստատել է իր եւ Խորենի բաժանության մասին լուրը
Հիշեցնենք, որ Խորենի ու Լիլիթի հնարավոր կապի մասին լուրը տարածվել է 2011-ի աշնանը: Սկզբում զույգը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է սիրավեպի մասին խոսակցությունները, իսկ հոկտեմբերին, երբ BRAVO.am-ն իրենց հանդիպել էր երեւանյան ակումբներից մեկում, չցանկանալով մանրամասնել անձնական կյանքը` չէին խուսափել միասին լուսանկարվելուց:
Արդեն դեկտեմբերին Լիլիթը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենց հարաբերությունները “շատ նորմալ եւ բնական ընթացքի մեջ են, նշանադրության մտադրություն դեռ չունեն”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հ.Հակոբյանի/Creative ART/ եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: