Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից Ծաղկաձորում վերաբացվել է “Մուլտի Ռեսթ” բարձրակարգ հյուրանոցային համալիրը: Միանգամայն նոր տեսքով ու ծառայությունների նոր որակով աննախադեպ շքեղ այս համալիրի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Ծառուկյան ընտանիքի անդամները:
Ծաղկաձորում վերաբացվել է “Մուլտի Ռեսթ” բարձրակարգ հյուրանոցային համալիրը
Ինքնատիպ ոճ, ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ, բարձրակարգ ծառայությունների ամենաբազմազան ընտրանի. եվրոպական չափանիշներին համապատասխանող “Մուլտի Ռեսթ” հյուրանոցային համալիրում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները հոգսաշատ առօրյայից ամբողջովին կտրվելու եւ լիարժեք հանգիստ անցկացնելու համար:
“Մուլտի Ռեսթ”-ի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Ծառուկյան ընտանիքի անդամները
Նրբաճաշակությամբ ու դիզայներական յուրօրինակ լուծումներով աչքի ընկնող գերժամանակակից այս համալիրը պատրաստ է հյուրընկալելու ավելի քան 300 այցելուի: Նորաոճ ու հարմարավետ սենյակներ, բարձրակարգ ռեստորան` տարբեր խոհանոցների լավագույն ուտեստներով, լողավազան, կինոթատրոն, խաղասրահ, սրճարան, ֆիթնես ակումբ, կոնֆերանսների դահլիճ , ՍՊԱ կենտրոն, գեղեցկության սրահ: Այս ամենից բացի, հյուրերի տրամադրության տակ նաեւ 15 առանձնատներն ու ընտանեկան 2 մասնաշենքերն են:
Ծաղկաձորում վերաբացվել է “Մուլտի Ռեսթ” բարձրակարգ հյուրանոցային համալիրը
“Մուլտի Ռեսթը” հիշարժան հանգիստ անցկացնելու լավագույն վայրն է ոչ միայն մեծերի, այլեւ երեխաների համար: Համալիրում գտնվող մանկական մեծ ու ընդարձակ սրահի շնորհիվ ուրախ ու անմոռանալի ժամանց կարող են անցկացնել նաեւ մանուկները:
Ծաղկաձորում վերաբացվել է “Մուլտի Ռեսթ” բարձրակարգ հյուրանոցային համալիրը
Այստեղ ստեղծված են ընտանեկան հանգիստն անցկացնելու համար լավագույն պայմանները: Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ շնորհիվ “Մուլտի Ռեսթ” հյուրանոցային համալիրի, բնության գողտրիկ այս անկյունը հրապուրիչ է լինելու ոչ միայն մեր երկրի քաղաքացիների, այլեւ օտարերկրացի զբոսաշրջիկների համար եւ յուրաքանչյուր ոք այստեղից հեռանալու է անմոռանալի հիշողություններով եւ անպայմանորեն նորից այստեղ վերադառնալու վճռականությամբ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: