×


Ծանոթացեք` Քիմ Քարդաշյանի հայուհի հարսը :)

Արտասահմանյան եւ տեղական լրատվամիջոցներին “Քարդաշյան” ազգանունը շոշափելու եւս մեկ առիթ է ընձեռվել: Այս անգամ քննարկվում է ոչ թե Քիմի հղիությունն, այլ ռեալիթի շոուների աստղի եղբոր ընտրյալը, որն, ի դեպ, նույնպես հայուհի է:

Նազա Ջաֆարյանը եւ Ռոբ Քարդաշյանը


Ռոբ Քարդաշյանին պապարացիները վերջերս հաճախ են լուսանկարում սեւահեր անծանոթուհու հետ, որն, ինչպես հայտնի է դարձել, լոնդոնաբնակ մոդել  Նազա Ջաֆարյանն է:

Նազա Ջաֆարյանը


Համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ Քիմ Քարդաշյանի եղբայրն իր ընտրյալին արդեն իսկ ներկայացրել է ընտանիքին. զույգին լուսանկարել են Քրիս Ջեների ընկերակցությամբ:

Քրիս Ջեները որդու` Ռոբի եւ դստեր` Քիմ Քարդաշյանի հետ


Նազա Ջաֆարյանին արտաքնապես նմանեցնում են Քիմ Քարդաշյանին: Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ մոդելը ժամանակին սիրավեպ է ունեցել Քլոե Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`wetpaint.com

Կարդալ ավելին

Quality Sign BW