BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Հակոբ Պապիկյանի` Ժակի ընտանիքում համալրում է սպասվում: Ուրախ ենք հայտնել, որ հեռուստառադիոհաղորդավարը երկրորդ անգամ հայր է դարձել։
Ժակը՝ կնոջ հետ
Եվա Բաբայանը Ժակին կրկին դուստր է պարգեւել։ Երջանիկ հայրիկը մեզ հետ զրույցում նշել է, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել այսօր։ Աղջնակին անվանակոչել են Ժակլինա:
Զույգի ավագ դուստրը՝ Սիլվիան, 11 տարեկան է: Նա եւս անհամբեր սպասում էր քույրիկի ծննդին։
Ժակի ընտանիքը
BRAVO.am-ը Ժակի նորածին դստերը եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները՝ Ժակի անձնական արխիվից


×
7,955






