×


Ծնվել է հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի դուստրը :)

Հերմինե Ստեփանյանն այսօր` հունիսի 12-ին, առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Հաղորդավարուհին եւ լուսանկարիչ ամուսինը` Արմեն Աղայանն, իրենց աղջկան, ի պատիվ տատիկի, անվանել են Մարիա: Փոքրիկը ծնվել է կեսարյան հատումով, 50 սմ հասակով եւ 3կգ 100գ քաշով:

Ծնվել է Հերմինե Ստեփանյանի եւ Արմեն Աղայանի առաջնեկը` Մարիան


“Բոլորն ասում են, որ շատ սիրուն բալիկ է: Հիմա շատ հետաքրքիր զգացողություն ունեմ. գրկել եմ ու դեռ լիովին չեմ գիտակցում, որ իմ երեխան է. երեւի ամեն դեպքում դեռ ժամանակ է պետք:)”,-քիչ առաջ BRAVO.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է հաղորդավարուհին:

Մեր հարցին, թե առաջնեկն արտաքնապես ում է ավելի նման, նորաթուխ մայրիկը պատասխանել է. “Դեռ նմանություն չգտա, բայց ակտիվ է, երեւի դրանով է ինձ նման:)”:

Հերմինե Ստեփանյանը դուստր է ունեցել


BRAVO.am-ն օրեր առաջ պատմել է, որ Հերմինե Ստեփանյանը հղիության ինն ամիսների ընթացքում աշխատանքային ակտիվ կյանք էր վարում` միաժամանակ նախապատրաստվելով ծննդաբերությանը: Նա երեխայի համար պատրաստել է իր` հրեշտակներով զգեստի մանկական տարբերակը եւ ցանկություն ունի, որ ամուսինն իրեն լուսանկարի արդեն Մարիայի հետ:): 

BRAVO.am-ը շնորհավորում է Հերմինե Ստեփանյանին եւ Արմեն Աղայանին` փոքրիկին մաղթելով առողջություն եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Հերմինե Ստեփանյանի անձնական արխիվից, Արմեն Աղայանի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW