×


Ծնվել է Հռիփսիմե Խուրշուդյանի երկրորդ երեխան

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տարոն Թովմասյանի ընտանիքը համալրվել է: Երեկ լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ որդին: Փոքրիկը ծնվել է 3.430 գրամ քաշով եւ 50 սմ հասակով: BRAVO.am-ի հետ զրույցում մարզուհին խոսել է երկրորդ տղայի անվան ընտրության եւ ամուսնու արձագանքի մասին:


«Բալիկիս Մարկ անունն ենք տվել, մեծ որդիս՝ Աշոտն է այդպես որոշել»,-նշել է Հռիփսիմեն եւ, խոսելով զգացողությունների մասին, ասել.«Երբ տեսա նրան, չէի հավատում աչքերիս, կարծես երազ լիներ»:

Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տարոն Թովմասյանն՝ իրենց որդու հետ



Ամուսինը եւս արդեն հասցրել է տեսել նորածնին.«Իհարկե, շատ ուրախ էր, քանի որ երկրորդ տղան է լույս աշխարհ եկել: Իսկ մեծ տղաս դեռ չի հասցրել տեսնել եղբորը»:


Հռիփսիմեն նշել է նաեւ, որ տղան ոչ մեկին նման չէ.«Ավելի նուրբ է, սպիտակ եւ շիկահեր»:


BRAVO.am-ն առողջ եւ անհոգ մանկություն է մաղթում նորածին Մարկին եւ բոլոր բալիկներին:


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Հռիփսիմեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին