×


Ծնվել է Նարբեի եւ Աստղիկի երկրորդ բալիկը

Նարբե եւ Աստղիկ Պողոսյանների ընտանիքում այսօր մեծ ուրախություն է: Ուրախ ենք տեղեկացնել, որ ժամեր առաջ լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ երեխան:

Աստղիկը Նարբեին դուստր է պարգեւել: Երջանիկ հայրիկը նորածին դստեր հետ լուսանկար է տեղադրել սոցցանցային իր էջում` գրելով.«Ծնվեց իմ արքայադուստրը` Շուշին»:

Նրանց առաջնեկը՝ Մոնթեն, չորս տարեկան է:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ փոքրիկ Շուշիին եւ բոլոր երեխաներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW